16 աշխատողով 20 տեղեկա՞նք եք պատրաստել, բա մյուսները ո՞նց են 100 հատ անում․ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անցած շաբաթվա ընթացքում վարչական շրջանների կողմից քաղաքապետարանի եկմուտների հաշվառման և գանձման վարչություն է ներկայացվել է 1133 անձի ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ տվյալներ, այդ թվում Աջափնյակի կողմից 29,  Ավան՝ 51, Արաբկիր՝ 103, Դավիթաշեն՝ 57, Էրեբունի՝ 390, Կենտրոն՝ 120, Մալաթիա-Սեբաստիա՝ 20, Նոր Նորք՝ 130, Շենգավիթ՝ 215 և Քանաքեռ-Զեյթուն՝ 3: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի կարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի եկմուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը: 

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե արդյոք Աջափնյակում, Մալաթիա-Սեբաստիայում և Քանաքեռ Զեյթունում պարտավորություններն այդքանն են եղել։ 

«Մալաթյա Սեբաստայում էդ 20-նն էր, հաջորդ շաբաթ էլ չեք տալո՞ւ:  

Քանի՞ աշխատող ունեք եկամուտների վարչությունում: 16 հոգով 20 տեղեկանք են պատրաստե՞լ:  

Աջափնակում քանի՞ աշխատող ունեք: 17 հոգով 29 հատ տեղեկա՞նք եք պատրաստել մեկ շաբաթվա մեջ:  

Մյուս վարչական շրջաններում, որ 100-ից ավելի տեղեկանք են սարքել, ո՞նց են սարքել»,-ասաց Սարգսյանը։