Հայաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը

Լուրեր

16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
Բոլորը

Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին և Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը քննարկել են տնտեսական, քաղաքական և անվտանգության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի համար հայտարարության ժամանակ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ջերմ ընդունելության համար։

«Ինձ համար շատ հաճելի է այցելել Երևան և իմ անկեղծ շնորհակալությունն ու խորին երախտագիտություն եմ հայտնում այս ջերմ հյուրընկալության և ընդունելության համար, որը վայելում եմ բարեկամ Հայաստան ժամանելու ընթացքում»,- ընդգծել է Եգիպտոսի նախագահը։

Ալ-Սիսիի խոսքով՝ այս այցը արտացոլում է Եգիպտոսի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ Նա ընդգծեց, որ Եգիպտոսը շահագրգռված է զարգացնելու հայ-եգիտապական հարաբերությունները, որոնք պատմական խորը արմատներ ունեն։

Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին բարձր գնահատեց եգիպտահայ համայնքի ներդրումը Եգիպտոսի ամենատարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլն։

«Նրանց դերը լավագույն ազդեցությունն է ունեցել Եգիպտոսի հասարակական կյանքի հարստացման գործում»,- նշեց Եգիպտոսի նախագահը։

Ալ-Սիսին հայտնեց, որ առանձնազրույցի ընթացքում Վահագն Խաչատուրյանի հետ քննարկում է ունեցել Եգիպտոսի կողմից գազի և էներգիայի արտահանման հարցերի շուրջ։

«Այս համատեքստում Եգիպտոսի անունից երախտագիտություն եմ հայտնում Նորին Գերազանցություն նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիային նվիրված համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու համար, որը տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերի Շարմ էլ Շեյխում, որն արտացոլում է Հայաստանի կողմից ուշադրությունը կլիմայի խնդրին»,- շետշեց Եգիպտոսի նախագահը։

Եգիպտոսի և Հայաստանի նախագահները քննարկել են նաև տնտեսական համագործակցության հարցերը՝ ընդգծելով երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճի անհրաժեշտությունը։

Երկու նախագահները քննարկել են նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցեր՝ լինի Մերձավոր Արևելքում, թե Հարավային Կովկասում։

«Ընդգծել եմ բանակցությունների և քրտնաջան աշխատանքի կարևորությունը համապարփակ և արդար խաղաղության հասնելու համար»,- եզրափակեց Եգիպտոսի նախագահը։