Մեզ համար շատ կարևոր է Գերմանիայի կողմից մեր ավագ դպրոցի ավարտական վկայականի ճանաչումը. ԿԳ նախարար

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միջազգային հաջողված փորձը կլինի բարեփոխումների առանցքում

 

ՀՀ կրթության և գիտության  նախարար ԱրայիկՀարությունյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում գործող գերմանական կրթամշակութային ծրագրերի և կառույցների ներկայացուցիչները:

Ողջունելով պատվիրակությանը` նախարարը  նշել է, որ նոր կառավարությունը կարևորում է բարեկամ պետությունների և միջազգային կառույցների հետ հարաբերությունների սերտացումը: Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ միջազգային հաջողված փորձը մեր  երկրում ընթացող կրթության բարեփոխումների համար արդյունավետ է. «Գերմանիան այն երկրին է, որի հետ կրթության ոլորտում համագործակցության զգալի հաջողություններ ենք արձանագրել, ընդ որում՚ կրթության գրեթե բոլոր աստիճաններում: Մեզ համար շատ կարևոր է Գերմանիայի կողմից մեր ավագ դպրոցի ավարտական վկայականի ճանաչումը: Գերմանիայի նման երկրի կողմից մեր հանրակրթության ոլորտի կարևորագույն փաստաթղթի ճանաչումը բարձրացնում է մեր հանրակրթության ոլորտի հեղինակությունը միջազգային ասպարեզում»,-նշել է Արայիկ Հարությունյանը: Ներկայացնելով կրթության ոլորտում նախանշվող բարեփոխումները՝ նախարարը նշել է, որ դրանք ընդգրկելու են կրթության բոլոր աստիճանները: Նա առանձնացրել է ավագ դպրոցների հիմնախնդիրները՝ շեշտելով, որ 12-ամյա կրթության համակարգը անշրջելի է, սակայն բարեփոխումների արդյունքում անհրաժեշտ է նոր բովանդակություն հաղորդել: Անդրադառնալով մասնագիտական կրթության ոլորտին` նախարարն ընդգծել է ՄԿՈՒ ոլորտի կայացման և «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի կարևորությունը, մասնավորապես շեշտելով բուհերի խորհուրդների ապաքաղաքականացման, ակադեմիական ինքնավարության և անկախության հարցերը: Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարը կարևորել է համակարգում առկա կոռուպցիայի դեմ պայքարը՚ շեշտելով, որ առկա է քաղաքական բավարար կամք և նոր կառավարությունը, Արայիկ Հարությունյանի հավաստմամբ, միջազգային կառույցներից այդ նպատակով ֆինանսական աջակցության ակնկալիք չունի:  Նախարարը բարձր է գնահատելգերմանական կողմի առանձնահատուկ վերաբերմունքը կրթության ոլորտի համագործակցության հարցերին, ինչիվկայությունն է հանդիպման ներկայացուցչական կազմը:

Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերն իր  գոհունակությունն է հայտնել կրթության ոլորտում առկա համագործակցության բարձր մակարդակի առնչությամբ: Նա առանձնացրել է գերմաներեն լեզվի դասավանդմանարդյունավետության բարձրացման հարցերը՝ նշելով, որ այդ նպատակով  ՀՀ կրթության և գիտության  նախարարությանհետ համատեղ ստեղծվել է աշխատանքային խումբ, համախմբել են Հայաստանում գործող գերմանականկրթամշակութային կառույցների ջանքերը: Համագործակցության շրջանակում դեսպան Քիսլերն անդրադարձել է նաև ուսանողների փոխանակման, կրթաթոշակների տրամադրման և ՄԿՈՒ ոլորտում իրականացվող ծրագրերին:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում ԳԴՀ դեսպանատան պատասխանատուները, ԳԱՓԾ (Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծրագրի /DAAD/), Արտասահմանյան դպրոցների կենտրոնակայանի, Գյոթեի 

կենտրոնի գերմաներեն լեզվի ներկայացուցիչները: