Պետական բյուջեի հաշվին՝ 7 օրով Փարիզ․ այցի նպատակը հստակեցված չէ

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանն իր տեղակալի՝ Հեղինե Խաչիկյանի և Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանի հետ հարկատուների հաշվին 7 օրով՝ հունվարի 28-ից փետրվարի 4-ը, գործուղվել են Փարիզ։ Իսկ Ալեն Սիմոնյանի օգնական Աշխեն Հայրապետյանը գործուղվել է 5 օրով՝ հունվարի 28-ից փետրվարի 2-ը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունից։

Թե ինչու է Ալեն Սիմոնյանն իր աշխատակիցներին գործուղում Փարիզ, չի հստակեցվում նրա իսկ ստորագրած կարգադրությունում։ Միայն նշված է, որ այցն աշխատանքային է։ Ուշագրավ է, որ մյուս գործուղումներում հստակ նշված են այցի նպատակները։ Օրինակ՝ Ստրասբուրգ մեկնած պատգամավորների գործուղման կարգադրությունում հստակեցված է, որ նրանք մասնակցելու են ԵԽԽՎ նիստին, իսկ այս դեպքում գաղտնի է պահվել։ Կարգադրությունում նշված է՝ ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերակացի հետ կապված ծախսերն իրականացնել Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին։

Նարեկ Կիրակոսյան