«Մեկ անձի պետություն ենք սարքում»․ ինչու է դատախազ Վարդապետյանը զեկուցում Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

Անցյալ տարվա սեպտեմբերի 16-ին գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնած Աննա Վարդապետյանը երդվում էր պաշտպանել սահմանադրական կարգն ու անվտանգությունը, ամրապնդել օրինականությունը, բարձր պահել Դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը։ Այս խոստումներն ԱԺ ամբիոնից հնչեցրած Աննա Վարդապետյանը, սակայն, պաշտոնավարման 5-րդ ամսում հայտնվել է քննադատությունների կենտրոնում։ Պատճառը երեկ Կառավարության նիստում Ազատ գյուղում հրդեհի դեպքի գործով Նիկոլ Փաշինյանին մանրամասներ զեկուցելն էր։

Փաստաբան Նորայր Նորիկյանն այս դրսևորումը չափազանց վտանգավոր է համարում, քանի որ, ըստ նրա, խախտվում են երկրի Սահմանադրության դրույթները։ Փաստաբանը մանրամասնում է՝ ՀՀ գլխավոր դատախազը Կառավարության անդամ չէ, և վարչապետը նրան կոնկրետ հարցերով հանձնարարականներ տալու իրավասություններ չունի, իսկ Աննա Վարդապետյանը ոչ միայն պարտավոր չէ, այլև իրավունք չունի պարբերաբար Փաշինյանին այս կամ այն քրեական գործի ընթացքի և ձեռնարկվող միջոցառումների մասին զեկուցել։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով՝ Հայաստանում ոչ միայն գլխավոր դատախազը, այլև մյուս իրավապահ կառույցների ղեկավարները միշտ էլ կախվածություն են ունեցել գործող իշխանություններից և տարբեր գործերով զեկուցել են։

ՀՀ գլխավոր դատախազն ընտրվում է Ազգային ժողովի կողմից և հաշվետու է խորհրդարանին։ Հիշեցնենք՝ Աննա Վարդապետյանն ընտրվել է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմ ձայներով։ Նորայր Նորիկյանը կարծում է, որ եթե Հայաստանն իսկապես լիներ իրավական պետություն, ապա Փաշինյանի ու Վարդապետյանի լիազորությունների չարաշահումը իրավական գնահատականի կարժանանար։

Աննա Վարդապետյանը մինչ գլխավոր դատախազ ընտրվելը եղել է Նիկոլ Փաշինյանի օգնականը։ Այս փաստը նրա ընտրության շրջանում քննարկումների առիթ դարձավ՝ արդյո՞ք Վարդապետյանը կաշկանդված չի լինի հարկ եղած դեպքում Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հարցում։ Փաստաբանն ու իրավապաշտպանն ասում են՝ կասկած չկա, որ կաշկանդվածություն լինելու է։

Այս օրինակը, ըստ մասնագետների, ևս մեկ հաստատումն է այն փաստի, որ իշխանություններին ձեռնտու չէ ունենալ անկախ դատաիրավական համակարգ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան