Կլինեն գործողություններ, կլինեն պատասխաններ․ Զախարովան` ԵՄ դիտորդներին ռուս խաղաղապահների արձագանքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե ՀՀ սահմանային շրջաններում ԵՄ առաքելության ներկայացուցիչների հայտնվելուն կարձագանքեն ռուս խաղաղապահները։ Ամենշաբաթյա ճեպազրույցում հարցին, թե ի՞նչ է նշանակում սա, ինչպիսի՞ն կլինի ռուս խաղաղապահների արձագանքը, Զախարովան նախ կոպտորեն ընդհատում է հայ լրագրողին, ապա հայտարարում, թե կլինեն գործողություններ, կլինեն արձագանքներ։

«Կլինեն գործողություններ, կլինեն արձագանքներ։ Չեն լինի գործողություններ, չի լինի արձագանք։ Ամեն ինչ շատ պարզ է։ Իսկ ֆանտազիաների տրվել պետք չէ»,- վրդովված հայտարարում է Զախարովան։

Երբ հայ լրագրողը փորձում է ներկայացնել Լաչինի միջանցքին վերաբերող իր հարցը,  Զախարովան հերթական անգամ ընդհատում է՝ չթողնելով անգամ հնչեցնել հարցը։

«Պետք չէ, պետք չէ։ Ես այդ մասին արդեն ամեն ինչ ասացի»,- ասում է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ հրաժարվելով պատասխանել հարցին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան