Քաղաքապետ դառնալու համար քաղաքական ուղի է պետք անցնել, ես այն չեմ անցել․ Դոն Պիպոն իր՝ Էջմիածնի քաղաքապետ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.07.2026 | 05:09
ԱԱ-2026. Պորտուգալիան հաղթանակ կորզեց ու կխաղա Իսպանիայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 01:00
ԱԱ-2026. Իսպանիան վստահ հաղթեց և 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 00:21
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Նորվեգիային
02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
02.07.2026 | 22:50
Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
02.07.2026 | 22:37
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում
02.07.2026 | 22:19
Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
02.07.2026 | 22:04
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
02.07.2026 | 21:25
Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:15
Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արթուր Ասատրյանը, որ հանրությանն առավել հայտնի է Դոն Պիպո մականվամբ, էջմիածնում կազմակերպված հանրահավաքի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ արդյոք պատրաստվում է դառնալ Էջմիածնի քաղաքապետ, եթե  Կարեն Գրիգորյանը հրաժարական ներկայացնի, նշեց.  «Քաղաքապետ դառնալու համար քաղաքական ուղի է պետք է անցնել, քաղաքագետ է պետք լինել, ես չեմ»։ 

Խոսելով Մանվել Գրիգորյանի հետ իր հարաբերությունների մասին՝ Արթուր Ասատրյանը նկատեց, որ Մանվել Գրիգորյանին ճանաչել է որպես  խեղճ ժողովրդին կեղեքող մարդ: «Հազարավոր մարդիկ եկել են մեր տուն, բողոքել  նրանից,  բայց քանի որ նրա հետևում կանգնած է եղել պետական ապարատը այն ժամանակ մենք ոչ մի բան չէինք կարող անել»,- ասաց Արթուր Ասատրյանը։

Հարցին՝  արդոք Վլադիմիր Գասպարյանին զանգահարել են և խնդրել, որ իրեն չձերբակալեն, Արթուր Ասատրյանը պատասխանեց․ «Պարոն Գասպարյանն էդ տղան չէր, որ նրան ինչ որ մեկը զանգեր ասեր թողեք, կամ մի թողեք, իսկ երկրորդը՝ ժամանակն ամեն ինչ ցույց կտա»։  

Վերջինս նկատեց՝ քանի որ այժմ հեռացել են նախկին իշխանություններն ու համակարգը, ապա Մանվել Գրիգորյանը ևս պետք է հետևի նրանց։ 

Հիշեցնենք, որ Ազատ էջմիածնեցիները նախաձեռնել են հանրահավաք՝ պահանջելով տարիներ շարունակ Էջմիածինը բռնապետության վերածած Գրիգորյանների գործունեության օրենքի դաշտ տեղափոխում, քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարական։

Նշենք, որ Արթուր Ասատրյանը վերադարձել է Էջմիածին և որոշել սատարել հարազատ քաղաքի բնակիչներին՝ ազատվելու իրենց համար ոչ նախընտրելի քաղաքի ղեկավարից՝ Կարեն Գրիգորյանից։ 

Մանրամասները՝ տեսանյութում։