Թուրքիան հետաքննություն է սկսել փաստաբանների միությունների նախագահների նկատմամբ Անկարայի ռազմական գործողությունների դեմ հայտարարությունների համար

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքական դատախազությունը հետաքննություն է սկսել երկրի 12 փաստաբանների միությունների նախագահների նկատմամբ՝ Թուրքիա պետությունը վիրավորելու համար։ Պատճառաը Սիրիայում ու Իրաքում երկրի ռազմական գործողությունների դեմ նրանց համատեղ հայտարարություններն են, գրում է Turkish Minute-ը։

Հետաքննությունը սկսվել է Թուրքիայի քրեական օրենսգրքի վիճահարույց 301-րդ հոդվածով (վերաբերում է թուրք ազգին, պետությանը, հանրապետությանը և պետական մարմիններին վիրավորելուն)՝ փաստաբանների միությունների նախագահների նկատմամբ, այդ թվում՝ հարավարևելյան նահանգների՝ Դիարբեքիր, Վան ու Մարդին։

Փաստաբանների 12 միությունների նախագահները համատեղ հայտարարություն էին արել անցյալ տարվա նոյեմբերին՝ Սիրիայի և Իրաքի հյուսիսում Թուրքիայի զինված ուժերի ավիահարվածների դեմ քուրդ զինյալների դեմ։ Հայտարարության մեջ նրանք կոչ էին արել դադարեցնել Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում և Իրաքում՝ ասելով, որ իրենք պետք է պաշտպանեն խաղաղությունը բոլոր հանգամանքներում։

Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի նախագահ Նահիթ Էրենն ասել է, որ իրենց հայտարարության մեջ հանցագործության տարր չկա, և որ հետաքննությունը նպատակ ունի վախեցնել ու լռեցնել իրենց։

Դիարբեքիրի գլխավոր դատախազության կողմից գործն ուղարկվել է Արդարադատության նախարարություն, քանի որ դատախազները պետք է թույլտվություն ստանան նախարարությունից՝ 301-րդ հոդվածի համաձայն:

Նշենք, որ Անկարան ավիահարվածներ էր սկսել Ւրաքում ու Սիրիայում անցյալ տարվա նոյեմբերին 13-ին Ստամբուլում պայթյունից հետո, որի հետևանքով 6 մարդ էր զոհվել։

Անկարան Ստամբուլի հարձակման համար մեղադրում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK), որը Թուրքիայի և միջազգային հանրության մի մասի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական խմբավորում:

Էմմա Չոբանյան