Փաշինյանը մանրամասներ է պատմել զորանոցի հրդեհից․ կա մեղադրյալ, նոր ձերբակալություններ են սպասվում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքում տեղակայված զորանոցի հրդեհից մեկ շաբաթ անց ձերբակալվել է զորամասի թիկունքի պետ-հրամանատարի տեղակալը։ Իրավապահ կառույցները զինվորական պաշտոնյայի անունը չեն բացահայտում, սակայն վստահեցնում են, որ նա է պատասխանատու եղել թիկունքի և կոմունալ շահագործման հարցերով։ Գլխավոր դատախազի փոխանցմամբ՝ առաջիկայում այլ ձերբակալություններ էլ կլինեն։

Ձերբակալված զինվորականին մեղադրանք է առաջադրվել պարտականությունների անփույթ կատարման համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Այս հոդվածը ենթադրում է 5-ից մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում։ ՔԿ խոսնակի փոխանցմամբ՝ միջնորդություն է ներկայացվել նրան կալանավորելու համար։

Ըստ Դատախազության՝ այս զինվորականը, պատասխանատու լինելով զորամասում հակահրդեհային պաշտպանության կազմակերպման համար, իր պարտականությունները չի կատարել, չի ապահովել զորամասի ինժեներասակրավորային վաշտին հակահրդեհային պաշտպանության միջոցներով։ Կառավարության այսօրվա նիստում 15 ժամկետային զինծառայողի մահվան պատճառ դարձած պատահարին դարձյալ անդրադարձան վարչապետն ու իրավապահ համակարգի պատասխանատուները։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հայտարարեց, որ քննությունն իրականացվում է հենց այս վարկածի շուրջ, իսկ մյուս վարկածները բացառելով՝ գնում են առաջ։

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ հանդիպել է մեկնաբանությունների, որոնցում նկարագրված պաշտոնական վարկածը միանշանակ չի ընդունվել։ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը նման մեկնաբանությունները համարեց անազնիվ։

Զինծառայողների իրավունքներով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ 15 զինվորի մահվան պատճառ դարձած հրդեհի քրգործի քննությունը պետք է լինի բաց և թափանցիկ։ Սակայն, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը չէ, որ պետք է նախաքննությունը վարի։ Ժաննա Ալեքսանյանը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ է վարչապետը պատմում վկայի խոսքերը։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում այսօր հայտարարեց, որ Կառավարությունում հրապարակված վարկածներով քննչական մարմինները կաշկանդված չպետք է լինեն։ Ժաննա Ալեքսանյանը շեշտում է՝ Փաշինյանի խոսքից հետո դատաիրավական համակարգն այլևս չի կարող այլ վարկած առաջ քաշել։

Փաշինյանը, որն այսօր մանրամասն նկարագրում էր հրդեհի բռնկման տեսարանը, որևէ կերպ չանդրադարձավ մյուս զինվորների գործողություններին։ Բանն այն է, որ դեպքի հաջորդ օրը Փրկարար ծառայության պաշտոնյան հայտարարել էր, թե 15 զինվորներից 14-ի դիերը հայտնաբերվել են մահճակալին, այնինչ փրկված զինծառայողներից մեկը պատմել էր, որ տղաները վազվզում էին ու փորձում դուրս գալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան