Սուրեն Պապիկյանի հետ այս սարսափելի դեպքն ենք քննարկել․ հրաժարականի հարց չենք բարձրացրել․ Մարիա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԵՄ Խորհուրդն օրերս համաձայնություն տվեց ՀՀ տարածքում քաղաքացիական առաքելության ստեղծմանը։ ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում տեղակայվում է երկու տարով։ ԵՄ-ի 100 դիտորդները պարեկություն կանեն և կտեղեկացնեն իրավիճակի մասին Բրյուսելին։

Ո՞րն է այն օբյեկտիվ սպասումը, որ ՀՀ քաղաքացիները պիտի ունենան եվրոպացի դիտորդների գալուց հետո։ Այս թեմայով հնչում են հիմնականում ծայրահեղ երկու կարծիքներ։ Մի դեպքում, որ եվրոպական առաքելությունը որևէ անվտանգային բաղադրիչ չի ապահովելու, և հակառակ սպասումն էլ կա, որ սա նշանակում է բացարձակ պաշտպանվածություն Ադրբեջանի ռազմական ագրեսիաներից։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը Factor TV-ին տված հարցազրույցում շատ կարևոր ձեռքբերում է համարում դիտորդների տեղակայումը, որը ոչ թե Վրաստանի դիտորդական առաքելության ճյուղավորումն է, այլ ինստիտուցիոնալ առումով նախագծված է հենց Հայաստանի համար։

«Սա միանշանակ կարող է հանդիսանալ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները զսպող հանգամանքներից մեկը։ Մենք ի՞նչ խնդիր ունենք․ տարածաշրջանում չունենալով բավականաչափ միջազգային ներկայություն՝ հաճախ մեր և Ադրբեջանի ասածները հնչում են որպես փոխադարձ մեղադրանքների աղմուկ՝ առանց վստահելի ստուգման միջոցների, թե որ կողմն է ճիշտ։ Ադրբեջանի համար սա շատ ձեռնտու իրավիճակ է։ Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը վստահելի աղբյուր ունենա՝ արձանագրելու, որ ՀՀ-ն չէ սադրանքներ անողը»,- ասաց նա։

Ըստ Հայաստանի կառավարող ուժի ներկայացուցչի՝ հույս կա, որ եվրոպացի դիտորդների առկայությունը ՀՀ տարածքում կշարունակի ցածր պահել, նվազեցնել զինադադարի ռեժիմի խախտման դեպքերը։

«Սա ինքնին շատ լավ բան է, որովհետև ապահովում է միջավայր, որում մենք կարողանում ենք շարունակել բանակցությունները մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխիքներ ստեղծելու ուղղությամբ»,- նշեց Մարիա Կարապետյանը։

Նախօրեին ՔՊ-ի պատգամավորները հանդիպել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Սուր քննադատության է ենթարկվում կառավարող «Քաղաքացիական պայմանագիրը», որ գալով իշխանության՝ որևէ կերպ չբարելավեց Զինված ուժերում մարդու իրավունքների վիճակը՝ խաղաղ պայմաններում մահերը շարունակվում են, և չկա որևէ քայլ՝ կանխելու դրանք։ Սա հրաժարականի հիմք չէ՞ արդյոք, քննարկվե՞լ է այս հանդիպմանը նախարարի հրաժարականի հարցը։

«Հրաժարականի հարց չենք քննարկել նախարարի հետ։ Քննարկել ենք առկա խնդիրները, մեր բարեփոխումների օրակարգը, դրանց ընթացքը, ինչպես նաև վերջերս տեղի ունեցած սարսափելի դեպքը։ Բայց խմբակցությունը չի բարձրացրել նախարարի հրաժարականի հարց»,- ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան