Չբացահայտված և հանրային հնչեղություն ունեցող ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ աշխատանքները կակտիվացվեն. Արթուր Դավթյան

Լուրեր

16.07.2026 | 19:22
Զելենսկին մեկնաբանել է ՊՆ ղեկավարի հրաժարականը և դրան հաջորդած բողոքի ցույցերը
16.07.2026 | 19:11
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել ուժեղացնել զարգացող երկրների աջակցությունը
16.07.2026 | 19:00
Ճանաչում ենք Փաշինյանի ապագա կառավարությունը որպես ՀՀ-ի փաստացի կառավարություն, բայց լեգիտիմ չէ․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 18:52
Բաքվից հայտնում են, որ Ադրբեջանը սկսել է պլաստիկե շինանյութ արտահանել Հայաստան
16.07.2026 | 18:44
ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված բացօթյա համերգ կկայանա «Կասկադում»
16.07.2026 | 18:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին
16.07.2026 | 18:23
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում քննարկվել են սահմանների կառավարման բարեփոխումները
16.07.2026 | 18:12
Փաշինյանին «վառելու» կոչ անողի գործը կես ամսում ուղարկվել է դատարան, Գարեգին Բ-ին «քարով սատկացնելու» կոչը լեզվաբաններն են ուսումնասիրում
16.07.2026 | 18:04
Արմեն Գրիգորյանը կարևորել է ԵՄ գործընկերության առաքելության դերը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում
16.07.2026 | 17:53
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են․ Վահագն Խաչատուրյանը՝ ԿԳՄՍ նախարարին
16.07.2026 | 17:42
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
16.07.2026 | 17:34
ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
16.07.2026 | 17:22
Ուկրաինան և Ռուսաստանը զոհված զինծառայողների մարմիններ են փոխանակել
16.07.2026 | 17:13
Ծաղկաձորի «Լուսաբաց» ճամբարի խոհանոցը կասեցվել է ՍԱՏՄ-ի որոշմամբ
16.07.2026 | 17:02
Ուկրաինայի հեռացող ՊՆ ղեկավարը խոստովանել է ԶՈւ գլխավոր հրամանատարի հետ կոնֆլիկտի առկայությունը
Բոլորը

ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են չբացահայտված, նաև վարույթները կասեցված սպանության և սպանության փորձերի դեպքերի, ինչպես նաև հանրային հնչեղություն ստացած այլ ծանր և առանձնապես ծանր, կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի քննությունների նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետության բարձրացման խնդիրները:

 

Արձանագրվել է, որ վերջին շրջանում հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեությունից հանրային սպասումներին զուգահեռ, նկատելիորեն աճել է այդ պայքարում քաղաքացիների կողմից իրավապահ մարմիններին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունն ու տրամադրվածությունը: Այս հանգամանքը ՀՀ գլխավոր դատախազի գնահատմամբ նոր նախադրյալներ է ստեղծում չբացահայտված, այդ թվում հանրային առանձնահատուկ ուշադրության արժանացած ծանր հանցագործություններով քննվող գործերի վարույթներում ներգրավված անձանց հետ ավելի սերտ համագործակցություն ծավալելու և դա հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը ծառայեցնելու առումով առավել նպատակային դարձնելու համար: Վերջինիս անհրաժեշտությունը մշտապես կարևորվել է հատկապես չբացահայտված սպանությունների և սպանության փորձերի, ինչպես նաև ծանր և առանձնապես ծանր այլ հանցագործությունների դեպքերով հարուցված այն քրեական գործերով, որոնց քննության լիարժեքության և օբյեկտիվության  վերաբերյալ մինչ այս հանրության մոտ առկա են եղել չփարատված կասկածներ կամ մտահոգություններ:

 

Ըստ Արթուր Դավթյանի՝ օգտագործելով հանրային աջակցության այս ռեսուրսը, անհրաժեշտ է դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցների գործադրմամբ էականորեն ակտիվացնել նմանատիպ հանցագործությունների, դրանք կատարողների բացահայտմանը, քրեական պատասխանատության անխուսափելիության ապահովմանն ուղղված աշխատանքները:

 

«Բազմաթիվ գործերով, որոնցով համարվել է, որ արվել է առավելագույնը, հարկավոր է ակտիվացնել նախաքննությունը, անհրաժեշտության դեպքում վերսկսել կասեցված վարույթները: Ըստ այդմ՝ ըստ ենթակայության, դատախազության ստորաբաժանումների ղեկավարների կողմից այդ գործերով պետք է հետաքննության համապատասխան մարմիններին տրվեն հանձնարարություններ՝ կտրուկ ակտիվացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքները: Ընդ որում՝ հանձնարարականները չպետք է կրեն ձևական բնույթ. հստակ պետք է նշել՝ կոնկրետ ում կամ ինչ ուղղություններով պետք է իրականացվեն օեպրատիվ-հետախուզական միջոցառումներ: Բացի դրանից, այդ բոլոր գործերով պետք է ակտիվ քննչական գործողություններ սկսելուն ուղղված ցուցումներ տրվեն քննիչներին»,-նշել է ՀՀ գլխավոր դատախազը:

 

Հանձնարարվել է դատախազական ներգործության գործիքակազմի կիրառմամբ միջոցներ ձեռնարկել հատկապես ԱԱԾ քննչական վարչության, ՀՀ ՀՔԾ-ի և ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթներում գտնվող նման գործերով քննության պլանների թարմացման, քննչական գործողությունների նոր ուղղությունների մշակման ուղղությամբ:

 

ՀՀ գլխավոր դատախազը մատնանշել է մասնավորապես մարտիմեկյան դեպքերին կատարված սպանությունների բացահայտումը, որոնց քննության արդյունավետության բարձրացմանը նպաստելու նպատակով, օգտվելով «Դատախազության մասին» նոր օրենքով ստեղծված հնարավորությունից, ձևավորվել է նախաքննության նկատմամբ հսկողության դատախազների խումբ, և արդեն իսկ հետաքննության մարմիններին տրվել են օպերատիվ–հետախուզական աշխատանքներ կատարելու հանձնարարականներ:

 

Ի թիվս քննարկման առարկա դարձած նման խնդրահարույց այլ գործերի՝ խնդիր է դրվել ակտիվացնելու նաև ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը, որի նպատակով քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի կողմից արդեն վերցվել է ՀՀ ՔԿ վարույթից և փոխանցվել ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթին, ինչպես նաև հանձնարարվել է այս գործի շրջանակներում ևս ստեղծել դատախազների խումբ:

 

Մեծապես կարևորվել է նմանատիպ, ինչպես նաև չբացահայտված այլ գործերով վարույթի ակտիվ մասնակիցների՝ դիմում-բողոքների կապակցությամբ կամ անհատական նախաձեռնությամբ պարտադիր անձնական ընդունելությունների կազմակերպումը՝ արդյունավետ համագործակցության ձևավորման, ինչպես նաև քննության ուղղությունների ճիշտ տակտիկական մոտեցումները ձևակերպելու նպատակով:

 

Բացի վերոնշյալ գործերից, շեշտվել է նաև դատախազական մեխանիզմների կիրառմամբ խոշոր հարկերից խուսափելու, կանխամտածված սնանկության հատկանիշներով հարուցված և կասեցված, ՀՀ դատախազության համար առաջնահերթություն հանդիսացող կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քննության արդյունավետությունը բարձրացնելու, դրանցով ևս ծավալուն օպերատիվ-հետախուզական աշխատանքներ և քննչական ու դատավարական գործողությունների կատարւմը պահանջելու խնդիրը:

 

Արթուր Դավթյանը հանձնարարել է նաև ուսումնասիրության առարկա դարձնել ՀՀ գլխավոր դատախազի և նրա տեղակալների կողմից հետաքննության մարմիններին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու նպատակով տրված հանձնարարությունների կատարման վիճակը՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման տեսանկյունից դրանց իրացման արդյունավետությունը գնահատելու և համապատասխան հետևություններ կատարելու համար: