Իսլանդիայի վարչապետը ԵԽԽՎ-ում հայտարարել է, որ ԼՂ-ում հումանիտար իրավիճակը մտահոգում է
Քաղաքականություն
26.01.2023 | 16:49Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոուտտիրը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ունեցած ելույթում անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը։
«Սկսենք Լաչինի միջանցքից, Հայաստանից, Ադրբեջանից և Լեռնային Ղարաբաղից։ Տարածաշրջանում ներկա հումանիտար իրավիճակն աճող մտահոգության տեղիք է տալիս: Նախարարների կոմիտեն կշարունակի հետևել այդ զարգացումներին»,-Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության թվիթերյան գրառման համաձայն՝ ասել է Իսլանդիայի վարչապետը։
Էմմա Չոբանյան