Բարսեղ Բեգլարյանի ցուցումով զանգում ասում էին՝ ինչի՞ ես էժան գնով բենզին վաճառում. վկա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
16.11.2024 | 15:01
Սպանություն՝ բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն. ՔԿ
16.11.2024 | 14:36
ԿԲ նախագահը Silicon Mountains գագաթաժողովում խոսել է ֆինանսական ոլորտում արհեստական բանականության կիրառումից
16.11.2024 | 14:15
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.11.2024 | 13:49
Վանաձորում ձին ընկել է դիտահորը
16.11.2024 | 13:33
Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա սև հեղուկ են լցրել․  ամփոփվել  են խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի 26-ին, հարցաքննվել են գործով երկու վկաներ Սևան Քոչարյանը և Եղիշե Վարդանյանը:

Դատարանում վկաների տված ցուցմունքներում որոշ հակասություններ կային նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից:

Մեղադրողը հետաքրքրվեց՝ ի՞նչ է նկատի ունեցել վկան սա ասելով, ինչո՞ւ Բարսեղ Բեգլարյանը պիտի այլ ներկրողներին շուկայից դուրս մղեր, ինչի՞ վրա են իր գնահատականները և հետևությունները հիմնվել:

«Պետական լծակները օգտագործվել են, իմ հայտարարությունը մերկապարանոց չի եղել, դա հիմնված է եղել կոնկրետ փաստերի, կոնկրետ իրադարձությունների վրա»,- ասաց վկան՝ հավելելով, որ տրամաբանական հարց է առաջանում, թե ո՞ւմ է ձեռնտու, որ ինքը վնասներ կրի, երբ իր ընկերություններին պատկանող մեքենաներն օրերով սահմանին են մնում:

Մեղադրողը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ վկան չի հայտարարում, որ այլ ներկրողներից, օրինակ CPS ընկերության տնօրենն է խոչընդոտներ ստեղծել իր համար, այլ նշում է «Ֆլեշ» ընկերության տնօրեն Բարսեղ Բեգլարյանին՝ ընդգծելով նրա կապը նախկին իշխանությունների հետ:

«CPS-ը երբեք Իրանից և Իրաքից ապրանք չի ներմուծել, ներմուծել է «Ֆլեշը»,- ասաց Սևան Քոչարյանը՝ հավելելով, որ շատ ներկրողներ կային, բայց հիմնական ներկրողները մի քանիսն էին:

Վկան հայտարարեց, որ «էդ զանգերը՝ ինչի՞ ես բերում, ինչի՞ ես վաճառում, ինչի՞ համար ես էժան գնով ապրանք տալիս սպառողներին, միշտ էլ եղել են»:

«Էդ մեքենաները, որ 40-45 օր կանգնել են, ոչ մաքսային տեսուչը կարող էր կանգնացնել, ոչ հերթափոխի պետը, ոչ տվյալ մաքսակետի պետը: Ես օդի մեջ ինչ-որ հայտարարություններ չեմ արել: Նույն բանը եղել է Բագրատաշենի կողմից, երբ մեքենաները եկել՝ կանգնել են առանց հիմնավորման. հիմա իմն է եղել, ընկերոջինս է եղել, բայց ես այդ ինֆորմացիային շատ լավ տիրապետում եմ: Հինգ օր առաջ, ես Հակակոռուպցիոն դատարանից գրություն եմ ստացել, Բագրատաշենի կողմից ո՞նց են մեքենաները գալիս, ո՞ւմ հրահանգով են կանգնում, էնտեղ շատ մանրամասն էդ ամեն ինչ նշված է»,- ասաց վկան՝ սկսելով պատմել հակակոռուպցիոն դատարանի գործի մասին ու արժանացավ դատավորի դիտողությանը՝ հիմնավորել իր ասածները և հարցերին պատասխանել գործի շրջանակներում: Վկան, կրկին առանց հիմնավորումների հայտարարեց, որ «էդ զանգերը՝ ինչի՞ ես բերում, ինչի՞ ես վաճառում, ինչի՞ համար ես էժան գնով ապրանք տալիս սպառողներին, միշտ էլ եղել են»:

Մեղադրողի հարցին ի պատասխան էլ ասաց, որ նման զանգեր ստացել է «Ֆլեշ» ընկերության տնօրեն Յաշա Խաչատրյանից տարբեր ժամանակաշրջաններում: Մեղադրողը հետաքրքրվեց՝ այդ դեպքում ինչո՞ւ է ցուցմունքում նշել, որ Բարսեղ Բեգլարյանն է իրեն խանգարել: Վկան հստակեցրեց. «Ֆլեշ» ընկերություն ասելով՝ ես հասկանում եմ՝ Բարսեղ Բեգլարյան», համաձայնելով մեղադրողի դիտարկմանը, որ Բարսեղ Բեգլարյանի ցուցումով են իրեն զանգահարել:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես «քաղաքական հետապնդում»։

Նշենք՝ կորոնավիրուսի հետևանքով մահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը։ Սերժ Սարգսյանի մեղադրանքի հիմքում հենց Սերգո Կարապետյանի ցուցմունքն էր։

Մանրամասները՝ տեսանյութում։