«Թումո» կենտրոնները և «Թումո տուփերը» հասանելի կլինեն Հայաստանի ողջ տարածքում

Լուրեր

18.07.2026 | 16:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18.07.2026 | 16:01
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը
18.07.2026 | 15:40
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ ՔԿ
18.07.2026 | 15:28
RAF․ Արսեն Հարությունյանը և Արման Ծառուկյանը հանդիպել են առաջիկա մրցակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 15:10
Factor TV-ի լրագրողն արժանացել է Երևանի մամուլի ակումբի էթիկական լրագրության մրցանակին
18.07.2026 | 15:00
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.57%-ով և կազմել 4012.70 դոլար
18.07.2026 | 14:52
Google-ն AI-ի օգնությամբ վերստեղծել է Պելեի կարիերայի ամենագեղեցիկ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 14:36
Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել են հայ գերիների ելույթները
18.07.2026 | 14:18
2026-ին Հայաստանի բուհեր ընդունվել է 9620 դիմորդ․ ԳԹԿ
18.07.2026 | 13:56
ՌԴ-ն պատրաստվում է ռազմաճակատ ուղարկել նաև թմրամիջոցների մաքսանենգության և հանցավոր խմբավորումների գործերով դատապարտվածներին
18.07.2026 | 13:33
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին
18.07.2026 | 13:22
50 հազար արգենտինացի երկրպագուներ ժամանել են Նյու Յորք՝ ԱԱ-2026-ի եզրափակիչի համար
18.07.2026 | 13:06
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է Արդարադատության նախարարությանը՝ helpcourt.am-ի գործունեության հարցով
18.07.2026 | 13:00
Բյուրեղավանում 13 քաղաքացի հոսպիտալացվել է աղիքային վարակի ախտանշաններով
18.07.2026 | 12:40
Արման Ծառուկյանը գիտի՝ ով է իր հաջորդ մրցակիցը UFC-ում
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է եղել «Սիմոնյան» կրթական հիմնադրամի իրականացրած «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագրին․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները և առաջիկա անելիքները: «Այս ծրագիրը մեկ այլ՝ շատ կարևոր և խոշոր նախագծի հատված է, որով փորձում ենք որակյալ կրթական ծառայությունները՝ ներառյալ ոչ ֆորմալ կրթությունը, ինչպիսին իրականացնում է «Թումոն», դարձնել հասանելի Հայաստանի բոլոր բնակավայրերում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նախատեսվում են 16 խոշոր կենտրոններ, որոնցում հնարավոր է սովորել «Թումոյի» ամբողջական կրթական ծրագրով և 110 շարժական «Թումո տուփեր», որոնք հիմնականում տեղադրվում են դպրոցների հարևանությամբ:

«Թումո տուփերի» միջոցով երեխաներն անցնում են ուսումնառության առաջին հատվածը, որն առավել հիմնված է ինքնուսուցման վրա: Այնուհետ 2-րդ փուլի ուսուցումը հնարավոր է շարունակել խոշոր կենտրոնում՝ օգտվելով տրանսպորտային ծառայությունից:

«Այս մոդելով է աշխատում Դիլիջանի կենտրոնը: Գավառում և Բերդում «Թումո տուփի» առաջին փուլի ուսումնառությունից հետո երեխաները կրթությունը խորացնում են Դիլիջանի խոշոր կենտրոնում: 16 կենտրոնները և 110 տուփերը ծածկելու են Հայաստանի ամբողջ աշխարհագրությունը՝ հասանելի դարձնելով կրթական ծրագիրը բոլոր բնակավայրերում»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ այս պահին ընթացքի մեջ են նաև մի շարք տուփերի տեղադրման և Կապանում, Էջմիածնում ու Կողբում խոշոր կենտրոնների կառուցման աշխատանքները:

Նախարարի գնահատմամբ՝ կարևոր հանգամանք է «Թումո տուփի»՝ դպրոցների հարևանությամբ տեղադրումը, ինչը հնարավորություն է դպրոցների զարգացման, իսկ երեխաների և ուսուցիչների համար՝ նոր հմտությունների ձեռքբերման ու վերապատրաստման տեսանկյունից:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացմամբ՝ «Թումո» ծրագրի ընդլայնման նպատակով անհատույց օգտագործման իրավունքով տարածք է հատկացվել: ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ նախագծի հաստատումը հնարավորություն է տալիս, որ 900 երեխաներ Ախուրյանում և 300-ը՝ Փանիկում, կարողանան օգտվել ծրագրից: «Թումո» ծրագիրն ունի 14 ուղղություն, այդ թվում՝ ֆիլմերի ստեղծում, անիմացիա, երաժշտություն և այլն:

Ըստ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ հատկանշական է, որ կենտրոնները բացվում են պատմամշակութային արժեք ունեցող շենքերում, ինչը մշակութային ժառանգությանը նոր շունչ է հաղորդում և նոր միջավայր ստեղծում: Գյումրիում կենտրոնը կառուցվել է թատրոնի պատմական շենքում, իսկ Կապանում նախատեսվում է հին կայարանի շենքում: 7 «Թումո» կենտրոն գործում է նաև արտերկրում: Կենտրոնների ստեղծմամբ հետաքրքրված են նաև Ճապոնիայում և Մեքսիկայում. «Թումո» կենտրոնները դառնում են նաև արտահանվող կրթական ծառայություն: