Հրավիրվեցի Սերգո Կարապետյանի առանձնասենյակ. Սերժ Սարգսյանի գործով կարևոր վկան մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 10:22
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյալ քվոտայի մնացորդը
07.08.2026 | 10:13
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները
07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի 26-ին, հարցաքննվել են գործով երկու վկաներ Սևան Քոչարյանը և Եղիշե Վարդանյանը:

Դատարանում վկաների տված ցուցմունքներում որոշ հակասություններ կային նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից:

Պատական մեղադրողի հարցին ի պատասխան առանցքային վկա Սևան Քոչարյանն ասաց, որ վառելիքի շուկայում է 1990-ականներից, իսկ առավել մեծ չափի ներկրումներ սկսել է 2003 թվականից, երբ սկսել է ՊՆ-ի համար վառելիք ներկրել, եղել են ժամանակաշրջաններ, երբ ամսեկան 25 միլիոն տոննա դիզվառելիք է ներկրել, բայց խոշոր ներկրող համարվե՞լ է, թե՝ ոչ, չի կարող ասել:

Պատական մեղադրողը վկային խնդրեց հստակ պատասխանել՝ ի վերջո, գյուղնախարարության կարիքների համար ներկրվող վառելիքի համար մրցույթ հայտարարվել է, թե՞ ոչ և որտեղից է ինքը ստացել տեղեկատվությանը մրցույթի մասին ու դրան մասնակցել:

«Մրցույթ եղել է, թե՝ չթ, թե՞ գնային առաջարկ է եղել, ես ստույգ չեմ կարող ասել, բայց ինձ զանգել են իմ բջջային հեռախոսին, ներկայացել գյուղատնտեսության նախարարության վարչության պետ, հետո իմացել եմ՝ Հարությունյան Գևորգն է, ինչ-որ վարչության պետ, ինձ առաջարկվել է մասնակցել գյուղացիներին դիզվառելիք մատակարարելու ծրագրին: Ես ասել եմ՝ մտածեմ, հաշվարկներն անեմ՝ կպատասխանեմ: Մի քանի օր հետո զանգել են, ես համաձայնություն եմ տվել մասնակցելու. ես չգիտեմ՝ դա մրցույթ է եղել, թե՞ գնային առաջարկ: «Սովրանիե» ընկերությունով որոշել ենք մասնակցել այդ մրցույթին: Չեմ հիշում այդ նույն օրը, թե մեկ-երկու օր հետո, այդ նույն անձը զանգահարել է ինձ և հրավիրել գյուղնախարարի հետ հանդիպման. օրը, ժամը, տեղը պայմանավորվել ենք, նախարարի առանձնասենյակում մենք հանդիպել ենք՝ ես և «Սովրանիե» ընկերության տնօրեն Եղիշե Վարդանյանը:

Դա մրցույթ է եղել, թե գնային առաջարկ, ես չեմ կարող պատասխանել»,- ընդգծեց վկան:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։

Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես «քաղաքական հետապնդում»։

Նշենք՝ կորոնավիրուսի հետևանքով մահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը։ Սերժ Սարգսյանի մեղադրանքի հիմքում հենց Սերգո Կարապետյանի ցուցմունքն էր։

Մանրամասները՝ տեսանյութում։