Ռուսաստանը կրկին զանգվածային հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի քանի շրջաններին

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարձակում է իրականացրել Ուկրաինայի մի քանի շրջանների ուղղությամբ. Կիևում մեկ մարդ մահացել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ Օդեսայի մարզում էլ երկու կարևոր էներգետիկ ենթակառուցվածքներ են վնասվել, գրում է Meduza-ն։

Առավոտյան ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել։ «Հարավ» օպերատիվ հրամանատարության մամուլի քարտուղար Նատալյա Գումենյուկի խոսքով՝ Ուկրաինայի Զինված ուժերն արձանագրել են ռուսական ռազմավարական ավիացիայի ակտիվություն Կասպից ծովի ուղղությամբ, նաև Սև ծով են մտել երեք հրթիռակիրներ՝ հագեցած 20 «Կալիբր» հրթիռներով։

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել է Վոլգոդոնսկից և Կասպից ծովի տարածաշրջանից թևավոր հրթիռների արձակման մասին։ Նիկոլաևի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը հայտարարել է առնվազն 5 հրթիռի արձակման մասին։

Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի մամուլի քարտուղար Յուրի Իգնատն էլ խոսել է Մուրմանսկի շրջանից ռուսական 6 Տու-95 ռմբակոծիչներից հրթիռների արձակման մասին։

«Մենք կանխատեսում ենք ավելի քան 30 հրթիռի արձակում, որոնք արդեն սկսել են հայտնվել տարբեր մարզերում»,- ասել է նա։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը տեղական ժամանակով 8.30-ի սահմաններում հայտարարել է առաջին խոցված ռուսական հրթիռների մասին։ Տեղի իշխանությունները հայտնում են, որ շրջաններում գործում են հակաօդային պաշտպանության համակարգերը։

Ուկրաինական լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել Կիևի, Դնեպրոպետրովսկի, Օդեսայի, Նիկոլաևի, Ժիտոմիրի, Վիննիցայի շրջաններում պայթյունների ձայների մասին։ Վարչակազմերի ղեկավարները քաղաքացիներին հորդորել են մնալ ապաստարաններում և չհրապարակել պայթյունների լուսանկարներն ու տեսանյութերը։

Քաղաքի ռազմական վարչակազմը պնդում է, որ Կիևի ուղղությամբ արձակվել է ավելի քան 15 հրթիռ, սակայն բոլորը խոցվել են։

Տաթև Ֆռանգյան