Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլն Արևմուտքին ընկալում է որպես «ուկրաինական հակամարտության մեջ անմիջականորեն ներգրավված կողմ»

Լուրեր

16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
Բոլորը

Կրեմլը կարծում է, որ ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների ներգրավվածությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտությունում աճում է։ Այս մասին  հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Կոմերսանտը։

Նա նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները համաձայն չեն արևմտյան առաջնորդների հետ, որ զենքի մատակարարումներն Ուկրաինային չեն նշանակում հակամարտությունում ներգրավվածություն։

«Եվրոպական մայրաքաղաքներից և Վաշինգտոնից անընդհատ հայտարարություններ են հնչում, որ զենքի տարբեր համակարգեր, այդ թվում՝ տանկեր Ուկրաինա ուղարկելը ոչ մի կերպ չի նշանակում այդ երկրների կամ դաշինքի ներգրավում Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններին։ Մենք դրա հետ կտրականապես համաձայն չենք։ Մոսկվայում այն ամենը, ինչ անում է դաշինքը (ՆԱՏՕ-ն) և իմ նշած մայրաքաղաքները, ընկալվում է որպես հակամարտությունում ուղղակի ներգրավվածություն։ Մենք տեսնում ենք, որ այն աճում է»,- ասել է Պեսկովը։

Հավելենք, որ նախօրեին ԱՄՆ-ը և Գերմանիան հայտարարել էին, որ Ուկրաինային են փոխանցելու Abrams և Leopard 2 տանկեր, այլ երկրներ ևս հայտնել են ծանր սպառազինություն մատակարարելու ծրագրերի մասին։

Էմմա Չոբանյան