ՅՈՒՆԵՍԿՕ-ն Օդեսան ներառել է վտանգի տակ գտնվող համաշխարհային ժառանգության ցանկում

Լուրեր

16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
Բոլորը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ուկրաինայի Օդեսա քաղաքի պատմական կենտրոնն ընդգրկել է վտանգի տակ գտնվող համաշխարհային ժառանգության ցանկում՝ ընդունելով «այս վայրի ակնառու համընդհանուր արժեքը և այն պաշտպանելու՝ ամբողջ մարդկության պարտականությունը»։ Այս մասին ասված է կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Որոշումն ընդունվել է Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի արտահերթ նիստում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյը ողջունել է այդ քայլը՝ ասելով, որ «լեգենդար նավահանգիստը, որն իր հետքն է թողել կինոյի, գրականության և արվեստների վրա, միջազգային հանրության ուժեղացված պաշտպանության տակ է հայտնվել»:

«Մինչ պատերազմը շարունակվում է, այս կարգավիճակը մարմնավորում է մեր հավաքական վճռականությունը՝ ամեն ինչ անել այս քաղաքը հետագա կործանումից փրկելու համար»,- հավելել է Ազուլեյը:

Նշենք, որ ռուսական զորքերը 11 ամիս առաջ Ուկրաինա ներխուժելուց հետո բազմիցս հրետանային և օդային հարվածներ են հասցրել Օդեսային։

Տաթև Ֆռանգյան