Հրդեհի կսկիծը դեռ բոլորիս ուսերին ծանրացած է և երկար է ծանրացած մնալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Կարող է հարց հնչել, թե կառավարությունն այս ի՞նչ է քննարկում, երբ որ իրավիճակը տարածաշրջանում լարված է, երբ որ հրդեհի կսկիծը դեռ բոլորիս ուսերին ծանրացած է և դեռ երկար է ծանրացած մնալու,- կառավարության այսօրվա նիստում այս մասին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ խոսքը երկրում ստանդարտներ հաստատելու կարևորության մասին է։

«Երկրում պետք է լինեն ստանդարտներ, և դրանք պետք է գործեն: Մենք պետք է արձանագրենք, որ ինստիտուտների կայացումն է այն բոլոր պրոբլեմների լուծումը, որ մենք ունենք»,- ընդգծեց Փաշինյանը:

«Մենք պրոբլեմ ունենք երկրում գծանշումների, ճանապարհների ու ճանապարհների սպասարկման հետ կապված։ Մենք ճանապարհներ ենք նորոգում առանց ենթակառուցվածքները պատշաճ նորոգելու։ Վերջերս եղա մի տեղում, տեսա մի ճանապարհ, որտեղ մենք մի քանի հարյուր միլիոն դրամ ենք ծախսել, այդ ճանապարհը հիմնանորոգել ենք, բայց ես տեսա, որ այդ ճանապարհը քանդած է։ Ինչու է քանդած։ Պարզվում է ջրի խողովակի վթար է եղել»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ նման իրավիճակները պետք է բացառել։

Այս վերջերս մի ուրիշ ճանապարհի վրա՝ Գեղարքունիքի մարզում, մենք 40 տարի գոյություն չունեցող ճանապարհ ենք նորոգել, բարձր ստանդարտներով, բոլոր ճանապարհային նշաները տեղում էին, բոլոր գծանշումները տեղում էին, բայց տեսանք մի իրավիճակ, երբ տեղադրված աղբամանները դատարկ էին, բայց շուրջը այնքան աղբ կար, որ աղբահանությունից հետո մի հատ էլ պետք է նոր աղբահանություն իրականացնել»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ մաքրության ստանադարտի, կրթության, որակի ստանդարտների խնդիր կա, և ընդգծելով՝ ստանդարտների բացակայության հետևանքով խնդիրներ են առաջանում։

Մանրամասները՝ տեսանյութում։