Սեյրան Օհանյանն առքուվաճառքի գործարք է կատարել կնոջ բարեկամի և օգնականի անուններով. դատախազ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 15:10
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել // Ընդդիմությունից ԱԺ հանձնաժողովի նախագահ ընտրվեց․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 15:00
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք
26.08.2026 | 14:52
Չեռնիգովում ռուսական հարվածի հետևանքով երկու զոհ կա, այդ թվում՝ 4-ամյա աղջիկ
26.08.2026 | 14:43
Խոզանի և բուսական մնացորդների այրումը վտանգում է կենսաբազմազանությունը․ ՇՄՆ
26.08.2026 | 14:34
Տամբովի մարզում Wildberries-ի պահեստն ամբողջությամբ ոչնչացվել է ԱԹՍ-ների հարձակումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:25
Մենք դատավորներին չենք զանգում, նրանք գործում են առանց հրահանգների. Սոնա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:17
Առուշ Առուշանյանի գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում․ ՔՊ-ականը՝ Գորիսի նախկին փոխքաղաքապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:12
«Ալ Նասրը» 10 ֆուտբոլիստով կամային հաղթանակ է տարել 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:08
Կրեմլը ձեռնպահ է մնում Հայաստանի ներքաղաքական զարգացումները մեկնաբանելուց․ Պեսկով
26.08.2026 | 14:03
Ես 21 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:00
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 13:55
Կահույքի ոլորտում իրացման շրջանառությունն աճել է 26.7%-ով․ ՊԵԿ
26.08.2026 | 13:51
Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
26.08.2026 | 13:46
PFA. Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ու խորհրդանշական հավաքականը
26.08.2026 | 13:37
Հայկական Arins Group-ը գնում է Վրաստանում Terabank-ը և Biltmore հյուրանոցը․ վրացական ԶԼՄ-ներ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանից, ըստ դատախազի ապօրինի ծագման գույքի բռնագանձման վերաբերյալ նիստը։

Հայցի պահանջն է՝ Սեյրան Օհանյանից և նրա կնոջից՝ Ռուզաննա Խաչատրյանից բռնագանձել «Լեքսուս» ավտոմեքենա, Նալբանդյան 98 հասցեի մի քանի անշարժ գույք, Վահագնի թաղամասում գտնվող անշարժ գույքը, ինչպես նաև 477,4 մլն դրամ և 600,7 մլն դրամ։

Ըստ հայցի, որը ներկայացրեց դատախազը, 2009 թվականին Սեյրան Օհանյանի ներկայացրած հայտարարագրում հայտարարագրվել է Ռուզաննա Խաչատրյանին նվիրատվություն 3 ,7 մլն դրամ, իսկ վերջինիս կողմից հայտարարագրվել է նշված գումարով «Լեքսուս»-ի ձեռքբերում, ինչը չի համապատասխանում ՃՈ տվյալներին՝ «Լեքսուս»-ը Ռուզաննա Խաչատրյանի անունով հաշվառվել է 2011 թվականի հոկտեմբերի 3-ին: Նույն տարում, ինչպես նշեց դատախազը, այդ ավտոմեքենայի համար Խաչատրյանի վճարումը չի գտնվել բանկային քաղվածքներում։

Դատախազի ներկայացմամբ՝ մի քանի հարյուր միլիոն դրամի գործարքներ են կատարվել Սեյրան Օհանյանի օգնականի՝ Արթուր Առաքելյանի անվամբ, ինչը դատախազի կարծիքով, կապված է Օհանյանի հետ, այսինքն, այդ գործարքների հետևում կանգնած է հենց Սեյրան Օհանյանը։

Սեյրան Օհանյանը առարկեց, ասելով՝ փաստերը չեմ ընդունում, ապօրինի չեմ հարստացել, և նշված գույքերն ինձ չեն պատկանում։

Նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստի օր նշանակվեց մարտի 9-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։