330 հազար մարդ կա ԴԱՀԿ ցուցակում․ նրանց շուրջ օղակը կսեղմվի եկամուտների հայտարարագրումով․ Գագիկ Մակարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
22.11.2024 | 22:59
Փաշինյանը հաստատեց՝ պաշտոնյաները SMS-ով են հրաժարականի ցուցում ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 22:55
Բաքուն ու Անկարան քննարկել են «կանաչ էներգիայի» նախագիծը
22.11.2024 | 22:52
Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 22:42
Եղել է վարչապետի խնդրանք. Փաշինյանը՝ ԲԴԽ նախագահի հրաժարականի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 22:27
Ինչու 1 օրում 6 պաշտոնյա հրաժարական տվեց. Փաշինյանի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 22:17
Հարավային Կորեան հայտնում է, որ ՌԴ-ն ՀՕՊ համակարգեր է փոխանցել ԿԺԴՀ-ին
22.11.2024 | 22:10
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը հանրայինին․ ՈՒՂԻՂ
22.11.2024 | 22:04
Ինքնահռչակ Աբխազիայի նախկին նախագահ Ասլան Բժանիան Մոսկվա է մեկնել
22.11.2024 | 21:50
Թուրքիայի ԶՈՒ-ի գնդապետը դատապարտվել է 44 տարվա ազատազրկման զինվորների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար
22.11.2024 | 21:37
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
Բոլորը

Տնտեսության բաղկացուցիչ մասի՝ աշխատատեղերի և աշխատողների մասին Factor TV-ն զրուցել է տնտեսագետ, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ

-Պարո՛ն Մակարյան, սկսենք այս հայտարարություններից․ «Աշխատուժի պատճառով ընկերությունների մոտ թողարկման պակաս է առաջանում»։ Սա ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Եվ պարբերաբար Կառավարության նիստերին հայտնում են, որ ունենք աշխատատեղերի ռեկորդներ։ Այս երկու հայտարարություններն ինչպե՞ս են հարաբերվում իրար հետ։

-Ընդհանրապես, աշխատաշուկան Հայաստանում վերջին մի քանի տարիներին բավականին խզում ունի կրթական համակարգի և գործատուների պահանջները բավարարելու հետ՝ հմտությունների տեսանկյունից։ Աշխատողների մի մասը ծերանում է, նորը չի համալրում։ Մյուս խնդիրն այն է, որ որոշ մասնագիտություններով ուսուցում ընդհանրապես չի արվում, և երիտասարդ կադրեր նման մասնագիտություններով չեն մտնում աշխատաշուկա։

-Ինչո՞ւ կա խզում։ Այդ դեպքում ազատ շուկան պիտի գտներ լուծումներ։

-Գործատուներն արդեն տարիներ շարունակ փորձում են կադրեր գտնել և նրանց ուսուցանել իրենց տարածքում։ Այսինքն՝ ձևակերպում են աշխատանքի, որովհետև օրենսդրությունն այլ կերպ թույլ չի տալիս։ Ինքը ստիպված է լինում վերցնել աշխատանքի, վարձատրել, բայց ուսուցանել։ Արդեն հարց է՝ ուսուցանվողը քանի՞ ամսում կդառնա գործատուի ուզած մասնագետը։ Երկրորդ՝ հաճախ ուսուցանվելուց հետո այդ մարդիկ արդեն բարձր աշխատավարձ են պահանջում՝ մոռանալով, որ գործատուի շնորհիվ սովորեցին և նրա հաշվին սովորեցին։ Եվ գնում են այլ ընկերություն, որ պատրաստ է այդ կադրին վերցնել։

Մեկ աշխատատեղ ստեղծելը, առանց մարդու, մոտավորապես արժեր 5,000 եվրո, այսօրվա փոխարժեքի պայմաններում դա կլինի 7,000 եվրո։ Այսինքն՝ երբ ասում ենք՝ այսքան հազար նոր աշխատատեղ, եթե դա բազմապատկենք 7,000 եվրոյով, կնշանակի, որ մենք պետք է մոտ 1 մլրդ եվրոյի ներդրումներ ունենայինք տեղական կամ օտարերկրյա ներդրողների կողմից։ Իհարկե՝ ներդրումներ կան, բայց այդ ծավալի աշխատատեղ չէին հասցրել ստեղծել։ Դրա զգալի մասը եղել է ստվերից դուրս եկող և ձևակերպվող աշխատուժը։

Հիմա, երբ ասում են՝ գործազրկությունն իջել է մինչև 14 տոկոս, դա խաբուսիկ թիվ է, որովհետև գործազրկությունը հաշվարկվում է այն մարդկանց ցուցակով, որոնք գնացել են, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործազրկության կատեգորիայով գրանցվել են։ Բայց շատ մարդիկ չեն դիմում, չեն գրանցվում։

Ինչո՞ւ շատերը չեն գրանցվում։ Առաջինը՝ մարդկանց մի մասը չի սիրում գրանցվել։ Երկրորդ պատճառն այն է, որ այդ մարդկանց մի մասն ունի հարկադիր կատարման ենթակա գործողություններ, գործառույթներ, ԴԱՀԿ-ի հսկողության տակ է։ Եվ եթե իրենք պաշտոնապես ձևակերպվեն, ԴԱՀԿ-ն իրենց աշխատավարձերը կգանձի՝ իրենց պարտավորությունները գանձելու համար, որովհետև իրենք վարկեր են վերցրել, չեն մարել կամ այլ պատճառով հայտնվել են ԴԱՀԿ ցուցակներում։

-Հայաստանում նաև եկամուտների հայտարարագրում է ներդրվում։ Սա ինչպե՞ս է ազդելու այն խնդիրների վրա, որ մարդիկ չեն ցանկանում գրանցվել։

-Դա հակադիր բևեռում է լինելու, որովհետև անցյալ տարվա երկրորդ կեսի տվյալներով՝ այդ հարկադիր կատարման տակ գտնվում էին մոտ 330 հազար քաղաքացիներ։ Դա բավականին լուրջ թիվ է։ Եթե վերածենք ընտանիքների, ապա ընտանիքների մեծ մասը ունի պարտավորություն, իսկ դա վատ ցուցանիշ է։

Ժամանակի ընթացքում, կոպիտ ասած, և դրական իմաստով՝ օղակը կսեղմվի։ Այսինքն՝ օղակը կսեղմվի այն առումով, որ մենք՝ որպես պետություն, կդառնանք ավելի թափանցիկ, ավելի կանխատեսելի, հայտարարագրված։

-Օղակը սեղմվելու է նաև այդ 330 հազար մարդկանց շուրջ։

-Այո՛, նրանց շուրջ էլ։ Եվ դրա հետևանքով արդեն պիտի այդ մարդիկ որոշում կայացնեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան