ԱՄՆ-ն մեղադրեց Ադրբեջանին ԼՂ-ում վատթարացման համար․ Ալիևն իրավիճակը Կոսովոյի տարբերակին մոտեցրեց․ Արմեն Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանի հետ

-ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ՝ կոչ անելով անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ Դրան հետևեց Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությունը, որ ամերիկյան կողմը տիրապետում է իրավիճակին․ «Մենք մտահոգված ենք, որ այնտեղ իրավիճակը վատթարանում է: Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը ոչ միայն պետքարտուղարի, այլև այս շենքի այլ աշխատողների ուշադրության կենտրոնում է»: Խոսնակը իրավիճակը նկարագրել է այնպես, ինչպես մենք ենք նկարագրում, և ոչ թե Ադրբեջանը, այսինքն՝ նա ելնում է հայկական կողմի փաստերի տիրույթից։ Դա շատ կարևոր է։ Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ԱՄՆ-ի շարունակական զգուշացումներն Ալիևին, ի՞նչ սպասել։

-Ինչ սպասելուց առաջ՝ նախ պետք է հասկանալ տոնայնության փոփոխության նպատակը և իրավիճակը, որ դրդում է դրան։ Փաստորեն, վերջին մեկ-երկու տարում Ֆրանսիայի օրենսդիր իշխանությունն իր վրա է վերցրել առաջարկներ անողի և Ադրբեջանին քննադատողի դեր, իսկ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի օրենսդիր իշխանությունները փոխհամաձայնեցված համագործակցում են, և այնտեղ այսպիսի դիրքորոշում կա՝ Ղարաբաղի հարցը պետք է լուծում գտնի, պետք է հաշտության պայմանագիր լինի համապարփակ, և երկարատև խաղաղության պայմաններ պետք է ստեղծվեն։ ԱՄՆ-ի տոնայնության փոփությունը քայլ առ քայլ մոտենում է Ֆրանսիայի օրենսդիր իշխանության հռետորաբանությանը, Ադրբեջանին մեղադրում է ինչ-ինչ գործողությունների մեջ՝ առանց իրենց մոտիվացիան մեջբերելու։ Սա համեմատում եմ եռաժանու հետ․ երկու ժանիքներն են՝ քաղաքակիրթ ուղու շարունակությունը, երկրորդ՝ Մինսկի խումբ կամ միջազգայնորեն ճանաչված ձևաչափ՝ Կոսովո, երրորդն այս երկուսի այլընտրանքն է՝ խզում Արևմուտքի հետ, գնալ, երևի թե, դեպի Ռուսաստան։

-Կարելի՞ է նշել, որ շատ բան Ադրբեջանի վարքագծից է կախված, ինչքան արմատական, ծայրահեղական, թշնամական քայլեր արեց Արցախի նկատմամբ, այնքան Արևմուտքը․․․

-Որքան հեռանում են Մինսկի ձևաչափից, մոտենում են Կոսովոյի ձևաչափին։ Հայաստանը ո՛չ կարող էր դրան նպաստել, ո՛չ դրդել, դա միայն Ալիևի կլանի և Ադրբեջան պետության պահվածքի արդյունքն է։ Հիմնակնում դա կապված է երկու բացասական հետևանքների սպասումների հետ։

-Ալիևն իրեն հերոս է համարում և կարծում է, որ ամեն ինչ կարող է անել, այսինքն՝ համարում է, որ Հայաստանը պարտված երկիր է և կարող է ամեն ինչ հայերից վերցնել, բայց հայտնվում է ԵՄ-ն, Հայաստան է ուղարկում դիտորդների։

-Իսկ ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Իրանը, Ֆրանսիան՝ և՛ որպես ԵՄ երկիր, և՛ որպես առանձին երկիր, Ալիևին ասում են՝ ո՛չ, դու կարող ես Ռուսաստանի և Թուրքիայի հետ պայմանավորվել՝ ինչ ուզում ես, բայց դա չի նշանակում, որ կարող ես անել՝ ինչ ուզում ես։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան