ՄԱԿ-ի հիմնադրամի Բաքվի գրասենյակի ղեկավարը կանչվել է Ալիևի աշխատակազմ՝ Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ հայտարարության պատճառով

Լուրեր

20.04.2026 | 19:26
Կապան-Խոտանան ճանապարհին մեքենան ձորն է գլորվել. կա տուժած
20.04.2026 | 19:13
Առավել ջանքեր կգործադրեմ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացման ուղղությամբ. Քևին Համիլթոնը՝ ՀՀ նախագահին
20.04.2026 | 19:00
Սամվել Կարապետյանը ճգնաժամային իրավիճակներ կառավարելու բացառիկ հմտություններ ունի․ նա միայնակ չի լինի կառավարությունում․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 18:44
Երևանում և Հրազդանում թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտվել
20.04.2026 | 18:30
Մարիամ Փաշինյանի կողմից 80 մլն դոլարի յուրացման պատումը․ ով է հեղինակն ու ինչով է հայտնի
20.04.2026 | 18:25
«Ուժեղ Հայաստանի» անդամների տներում խուզարկություններ են կատարվում
20.04.2026 | 18:20
Ալեն Սիմոնյանը՝ Թուրքիայի հետ սահմանը փակ մնալու մասին // Մասկը Ֆրանսիայում կհարցաքննվի․ ԼՈՒՐԵՐ
20.04.2026 | 18:14
Ռյուտեն Անկարա է մեկնում
20.04.2026 | 18:10
Ֆրանսերենի ուսուցումը Հայաստանում ռազմավարական ընտրություն է․ դեսպան
20.04.2026 | 18:04
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ․ անվավեր է ճանաչվել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կնքված ևս մեկ հողամասի առուվաճառքի պայմանագիրը
20.04.2026 | 18:00
«Վրացական երազանքը» կպահանջի արգելել ևս մեկ ընդդիմադիր կուսակցության գործունեությունը
20.04.2026 | 17:55
Գովազդային «պատերազմներ» Meta-ի հարթակներում․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերը
20.04.2026 | 17:46
Ապրիլի 20-21-ին հանրապետության մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի բարձրացում․ փրկարարական ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության
20.04.2026 | 17:38
Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցելու պատրաստակամության մասին
20.04.2026 | 17:30
Ռալիի ժամանակ երկրպագու է զոհվել վրաերթի հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ադրբեջանական գրասենյակի ղեկավարին այսօր կանչել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմ և մտահոգություն հայտնել հունվարի 24-ին Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ արված հայտարարության կապակցությամբ։

Տեղական լրատվականները հայտնում են, որ հանդիպմանն ադրբեջանական կողմը նշել է, թե, իբր, «իր տարածքների օկուպացիայի ժամանակ» ՄԱԿ-ի տարբեր կառույցներ, ի պատասխան Ադրբեջանի դիմումներին, նշել են, որ «հումանիտար կազմակերպություններ են և չեն խառնվում քաղաքական հարցերին»։

Նշվում է, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանն ակտիվացրել է ջանքերը Արցախ ՄԱԿ-ի առաքելություն ուղարկելու, ինչպես նաև ՄԱԿ-ի տարբեր կազմակերպությունների կողմից մարդասիրական օգնություն տրամադրելու ուղղությամբ։

Ըստ Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի որոշ կազմակերպություններ անգամ բանակցում են այս ուղղությամբ՝ «առանց ադրբեջանական կողմի հետ խորհրդակցությունների»։ Այս կապակցությամբ Ադրբեջանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գրասենյակի ղեկավարի ուշադրությանն է ներկայացվել, որ, իբր, «Հայաստանն ու նրա հովանավորները փորձում են ՄԱԿ-ը դարձնել քաղաքական գործիք Բաքվի դեմ իրենց կեղտոտ զրպարտչական արշավում»։

Բաքուն նշել է, որ թույլ չի տալու ՄԱԿ-ի որևէ կազմակերպության առաքելության մուտք Արցախ։

Էմմա Չոբանյան