Աֆղանստանում անոմալ սառնամանիքներ են․ հարյուրավոր մարդիկ և կենդանիներ են ցրտահարվել

Լուրեր

26.02.2026 | 21:37
Իսրայելը և Հնդկաստանը ստորագրել են 16 հուշագիր` խորացնելով ռազմավարական գործընկերությունը
26.02.2026 | 21:23
Կարծում եմ՝ կշարունակենք անվտանգության մեր համագործակցությունը. Տուսկը՝ Փաշինյանին
26.02.2026 | 21:10
Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են
26.02.2026 | 21:00
Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է ձգտի անվտանգության լրացուցիչ սպառնալիքներ չստեղծել․ Հրաչյա Թաշչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 20:44
ՌԴ չի արտահանձնի այն օտարերկրացիներին, որոնք պայմանագրով ծառայում են իր ԶՈՒ-ում
26.02.2026 | 20:30
Չենք վախենում Սամվել Կարապետյանի փողերից, մեր մեջքին է ժողովուրդը․ մինչ կալուգաներում փողեր էին վայելում, մենք բարեփոխումներ էինք անում․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 20:21
Քրեակատարողական ծառայությունն անդրադարձել է Factor TV-ի հրապարակմանը
26.02.2026 | 20:05
«Այվազովսկի» օգտատերը ձերբակալվել է տիկտոկում Փաշինյանի հասցեին վիրավորանքի համար՝պնդում է փաստաբանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 19:54
Վահագնի թաղամասից մինչև իսպանական ծովափ. ինչ գույքեր են ուզում բռնագանձել Վահե Հակոբյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 19:42
Ձյուն և մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
26.02.2026 | 19:28
Ալիևը, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» հուշահամալիր է բացել
26.02.2026 | 19:14
Թուրքիան հերքում է ՌԴ-ից գնված C-400 համակարգերը Սոմալի ուղարկելու տեղեկությունները
26.02.2026 | 19:00
Սամվել Կարապետյանն ամուր թելերով Կրեմլին է կապված, ստիպված կլինի ՀՀ-ի շահերին հակասող որոշումներ կայացնել․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 18:48
Տղա էինք, պահեցինք, Սերժ Սարգսյանը՝ Արցախի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 18:37
Մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 15-20 տոկոսով․ Ավինյան
Բոլորը

Առնվազն 157 մարդ է մահացել Աֆղանստանում ցրտահարությունից՝ անոմալ ցուրտ ձմռան հետևանքով։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով «Թալիբան» շարժման ներկայացուցչին։

Ցուրտ եղանակի պատճառով մահացածների թիվը մեկ շաբաթվա ընթացքում կրկնապատկվել է։ Նաև ամբողջ երկրում ցրտահարվել է շուրջ 70,000 գլուխ անասուն:

Նշվում է, որ Աֆղանստանում գրանցվել է վերջին տարիների ամենացուրտ ձմեռներից մեկը։ Հունվարի սկզբին ջերմաստիճանն իջել է մինչև -28 աստիճան, ինչը շատ ցածր է տարվա այս եղանակի միջին ցուցանիշից, որը տատանվում է 0-ից 5 աստիճանի սահմաններում:

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը հայտարարել է, որ սկսել է օգնություն տրամադրել Աֆղանստանի բնակչությանը վերմակների, տաքացուցիչների և ապաստարանների տեսքով, որոնք նախատեսված են 565,000 մարդու համար:

Կլիմայի բացասական ազդեցությունը սրվում է հումանիտար ճգնաժամի պատճառով։ Գրեթե 30 միլիոն մարդ (բնակչության մոտ երկու երրորդը) օգնության կարիք ունի։

Տաթև Ֆռանգյան