Էրդողանը չեղարկել է Բեռլին նախատեսված այցը

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է ուրբաթ նախատեսված աշխատանքային այցը Բեռլին՝ այն բանից հետ, երբ երկու կառավարությունները չեն կարողացել համաձայնության գալ Գերմանիայում թուրքական իշխող «Արդարության և զարգացում» կուսակցության նախընտրական արշավի հետ կապված։ Այս մասին հայտնել են գերմանական լրատվամիջոցները, որոնց վկայակոչում է Gercek news-ը։

Էրդողանի որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլոետները և Էրդողանի խորհրդական Իբրահիմ Քալընը չեն կարողացել համաձայնության գալ հանդիպման թեմաների ու ժամկետի շուրջ։

RND-ն նշում է, որ գերմանական կողմը ցանկանում է, որ Էրդողանը հրապարակայնորեն քննադատի իր կուսակցության պատգամավոր Մուսթաֆա Աչըքգյոզի ելույթը Նոյսում, որտեղ նա կոչ է արել ծայրահեղ ազգայնական լսարանին ջարդել «ահաբեկիչներին» Գերմանիայում՝ նկատի ունենալով քուրդ ակտիվիստներին և Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդներին:

Frankfurter Rundschau-ն ևս հաստատել է, որ Շոլցը պնդել է Էրդողանին՝ հրապարակայնորեն քննադատել Աչըքգյոզի ատելության խոսքը:

Էմմա Չոբանյան