BBC-ն հրապարակել է Դոնեցկում հունվարի 1-ին զոհված 92 ռուս զինվորակնների անուններն ու լուսանկարները

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

BBC-ին հաջողվել է պարզել 92 ռուս զինվորականների անունները, որոնք մահացել են Դոնեցկի մերձակայքում գտնվող Մակեևկայի արհեստագործական ուսումնարանի գնդակոծման ժամանակ։ Սա երեքով ավելի է, քան զոհերի թիվը, որը հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ Եվս առնվազն 16 զինվորների ընտանիքներ չեն կարողանում գտնել  իրենց զինվորներին։

BBC-ն նշում է, որ, օրինակ, մոբիլիզացված Միխայիլ Սերգեևի հարազատները դիմումներ են գրել հնարավոր բոլոր մարմիններին դեռևս հունվարի սկզբին, բայց այդպես էլ պատասխան չեն ստացել։

Լրատվականը նշում է, որ տվյալները հաստատվել են մահացած ռուս զինվորականների ցանկի հիման վրա, որը BBC-ն վարում է Mediazona-ի և կամավորների թիմի հետ համատեղ՝ հիմնվելով բաց աղբյուրների տվյալների վրա։

Մակեևկայի արհեստագործական ուսումնարանի շենքի վրա հարձակումը, որտեղ տեղակայված էին ռուս զինվորականները, տեղի է ունեցել հունվարի 1-ի գիշերը։ Հունվարի 4-ին ՌԴ Պաշտպանության նախարարությունը հաստատել է 89 մարդու մահը և դրանից հետո չի մեկնաբանել իրավիճակը։ Ուկրաինական կողմը հայտնել է հարյուրավոր զոհերի մասին։

Ամբողջական ցանկը՝ այստեղ։

Տաթև Ֆռանգյան