CNN-ը հայտնում է ՌԴ իշխանությունների՝ ևս 200,000 մարդու մոբիլիզացնելու ծրագրերի մասին․ Կրեմլը հերքում է

Լուրեր

16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
Բոլորը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ոչ հավաստի է համարել CNN հեռուստաալիքի տեղեկությունն այն մասին, որ ՌԴ իշխանությունները պատրաստվում են մոբիլիզացնել ևս 200 հազար մարդու, գրում է Meduza-ն։

Պեսկովին, մասնավորապես, հարցրել են՝ արդյո՞ք CNN-ի պատմությունը «նույնքան անվստահելի է, որքան նախկինում սոցցանցերում այս թեմայով տարածված լուրերը», ինչին Պեսկովը պատասխանել է․ «Այո՛, անվստահելի է»։

CNN-ը նախօրեին հաղորդել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկում է մոբիլիզացիայի ևս մեկ փուլ անցկացնելու և մինչև 200,000 մարդու զորակոչելու հնարավորությունը։ Հեռուստաալիքին այս մասին հայտնել են հետախուզական տվյալներին ծանոթ ամերիկացի և արևմտյան պաշտոնյաները։ Աղբյուրները ենթադրում են, որ մոբիլիզացիայի նոր ալիքն «ավելի հանգիստ» է լինելու։

Արևմտյան հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան լրատվամիջոցին ասել է, որ Պուտինը դեռևս վերջնական որոշում չի կայացրել մոբիլիզացիայի նոր փուլի անցկացման վերաբերյալ, քանի որ «գրեթե անկասկած, նա մտահոգված է հանրային ընդվզմամբ և տնտեսական բացասական հետևանքներով»:

Դեկտեմբերի վերջին և հունվարի սկզբին Ուկրաինայի իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ Ռուսաստանում մոբիլիզացիայի նոր ալիք է լինելու։ Ուկրաինայի ռազմական հետախուզությունը պնդում է, որ ՌԴ-ն ծրագրում է մոբիլիզացնել մինչև 500,000 մարդու։

Էմմա Չոբանյան