ԵՄ 100 դիտորդները կգան 2 տարով․ Մոսկվան և Բաքուն դժգոհ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդների տեղակայումը սահմանային անվտանգության երաշխիք է՝ հայտարարում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սարգիս Խանդանյանը։

Հայաստանում քաղաքացիական առաքելություն ստեղծելու որոշման մասին ԵՄ Խորհուրդը հայտարարեց երեկ։ Խորհրդի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ առաքելության նպատակն է՝ նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության հաստատմանը, տեղում վստահության ամրապնդմանն ու այնպիսի մթնոլորտի ձևավորմանը, որը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման՝ ԵՄ կողմից գործադրվող ջանքերին։

Խմբի առկայությունը, իշխանական պատգամավոր Սարգիս Խանդանյանի գնահատմամբ, զսպող մեխանիզմ կարող է լինել, եթե Ադրբեջանը փորձի ռազմական հարձակում նախաձեռնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Առաքելությունը քաղաքացիական պարեկություն պետք է իրականացնի՝ տեղեկություններ հաղորդելով իրավիճակի մասին։ ԵՄ-ի հաղորդագրության մեջ, սակայն, նշված չէ՝ արդյո՞ք կիրականացվի սահմանային հնարավոր միջադեպերի մոնիթորինգ։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սարգիս Խանդանյանն ասում է՝ խմբի գլխավոր առաքելությունը հենց դա է լինելու։

Քաղաքացիական առաքելություն ստեղծելու՝ ԵՄ Խորհրդի որոշմանն արդեն դժգոհությամբ է արձագանքել պաշտոնական Բաքուն։ Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, թե ԵՄ առաքելության ներկայության չարաշահումը վտանգավոր է գոյություն ունեցող երկխոսության մեխանիզմների համար, և դրանից պետք է խուսափել։ Իշխանական պատգամավոր Սարգիս Խանդանյանն այս արձագանքը բնական է համարում։

Արդյունավետության տեսանկյունից կարևոր կլիներ, եթե քաղաքացիական առաքելությունը կարողանար աշխատանք իրականացնել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում՝ շեշտում է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

ԵՄ դիտորդների տեղակայման մասին բացասական էր արտահայտվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։ Անցած շաբաթ ասուլիսին Սերգեյ Լավրովը խոսել էր Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններից և տարակուսանք հայտնել, թե ինչո՞ւ է հայկական կողմը նախընտրում դիտորդների հարցով բանակցություններ վարել Եվրամիության հետ։ Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ դիտորդական առաքելության տեղակայումը խնդրահարույց է հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, և սրանով հայ-ռուսական հարաբերությունները, հնարավոր է, ավելի վատանան։

ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու՝ կառույցի առաջարկից Հայաստանը հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ ռազմաքաղաքական այդ դաշինքն այդպես էլ սեպտեմբերյան ագրեսիայից հետո քաղաքական գնահատական չտվեց Ադրբեջանի գործողություններին։ Տիգրան Աբրահամյանն ասում է՝ այդ երկու գործընթացները պետք է իրարից տարանջատել։

Դիտորդների տեղակայման առնչությամբ Լավրովը ևս մեկ ուշագրավ հայտարարություն էր արել՝ ասելով, որ թեև դա Հայաստանի իրավունքն է, բայց չպետք է մոռանալ, որ խոսքն Ադրբեջանի հետ սահմանի մասին է, և եթե այդ առաքելությունը ծավալվի առանց Ադրբեջանի հետ համաձայնության, ապա, ըստ Սերգեյ Լավրովի, այն կարող է հակաարդյունավետ լինել։

Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԵՄ առաքելության առկայությունը չպետք է օգտագործվի՝ խաթարելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, ներառյալ՝ սահմանների սահմանազատման գործընթացը, որը պետք է իրականացվի երկկողմանի հիմունքներով։ Եվ մինչ Բաքուն խոսում է հարաբերությունների հնարավոր կարգավորման իր պատկերացրած խոնընդոտներից՝ Ալիևի հետ երեկ կայացած հեռախոսազրույցից հետո թվիթերյան գրառմամբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր՝ արգելափակված ճանապարհն ամեն օր խաթարում է խաղաղության ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած քայլերը։ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցի ընթացքում ուղիղ կոչ էր արել Ալիևին՝ անհապաղ բացել միջանցքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան