ՌԴ սահմանը մեքենայով հատելու համար պետք է օ՞ր ամրագրել․ նախագիծը հանվել է Պետդումայի կայքից

Լուրեր

16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
Բոլորը

ՌԴ Պետդումայում «Ռուսաստանում ավտոճանապարհների և ճանապարհային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ են մշակել, որոնք պարտավորեցնում են նախապես ամրագրել Ռուսաստանի սահմանը մեքենայով հատելու ամսաթիվը և ժամը։ Առաջարկություններն արել է օրենսդիր մարմնի տրանսպորտի հանձնաժողովի ղեկավար Եվգենի Մոսկվիչևը, գրում է ՌԲԿ-ն։

Նշվում է, որ փոփոխություններն առնչվելու են ինչպես Ռուսաստանի քաղաքացիներին, այնպես էլ օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց պատկանող մեքենաներին: Դրանք կազդեն ինչպես փոխադրողների, այնպես էլ անհատների վրա: Սահմանի հատումը կիրականացվի հաստատված օրը և ժամին՝ ՌԴ կառավարության կողմից սահմանված կարգով։

Եթե ​​փոփոխություններն ընդունվեն, ՌԴ կառավարությունը կսահմանի ընթացակարգ, որը ներառելու է՝ ամրագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ, սահմանային անցման հսկողություն, տրանսպորտային միջոցների կատեգորիաներ, որոնք կկարողանան անցակետերով անցնել հերթից դուրս, ճանապարհի երկայնքով տրանսպորտային միջոցների տեղադրման կարգը՝ դրանով երթևեկելու հնարավորությունն ապահովելու համար։

Փաստաթղթում ասվում է, որ փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն արդեն մարտի 1-ից։

BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ լրատվամիջոցներում տեղեկությունը տարածվելուց հետո օրինագիծը հանվել է Պետդումայի կայքից։ Փոփոխությունների հեղինակ Եվգենի Մոսկվիչևը պարզաբանել է, որ դրանք վերաբերում են միայն բեռնատարներին, այլ ոչ թե թեթև մարդատար ավտոմեքենաներին, իսկ նպատակը սահմանային անցակետերում մի քանի օր հերթերում սպասելուց խուսափելն է։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին լրագրողներին ասել է, որ արտերկիր ՌԴ քաղաքացիների մեկնման արգելք Կրեմլում չի քննարկվում։

Էմմա Չոբանյան