ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային եռօրյա այցով Կատարի Պետությունում է

Լուրեր

26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային եռօրյա այցով Կատարի Պետությունում է: Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմին․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ալ-Ղանիմին հրավերի եւ ջերմ հյուրընկալության համար:
Կողմերն արձանագրել են հայ-կատարական միջպետական, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է:

Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության կարեւորությանը` կողմերը փաստել են այդ հարցում պատգամավորական բարեկամական խմբերի դերն ու աշխատանքը:

Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել հետպատերազմյան իրավիճակից եւ Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ Ադրբեջանի նկրտումներից:

«Համոզված եմ` հայ-կատարական փոխհամագործակցությունը զարգացման եւ ընդլայնման մեծ ներուժ ունի, եւ ես` որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ, պատրաստ եմ աջակցելու Հայաստան-Կատար փոխշահավետ համագործակցության զարգացմանը` ի շահ մեր եղբայր ժողովուրդների»,- հավելել է նա: Կատարցի գործընկերն անդրադարձել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությանը:

Մտքեր են փոխանակվել տնտեսական համագործակցության շուրջ: Արաբ գործընկերն անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող տարաբնույթ պատերազմներին` նշելով, որ իրենց համար անընդունելի են կրոնական եւ ռասայական խտրականության, ագրեսիայի հիմքով մղվող պատերազմները: Կողմերն արձանագրել են, որ դրանց դեմ պայքարում խորհրդարանները մեծ անելիք ունեն:

Ալեն Սիմոնյանը գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Վահագն Ալեքսանյանը, բարեկամական խմբի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Տրդատ Սարգսյանը եւ Թագուհի Թովմասյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: