Ստոլտենբերգը քննադատել է Էրդողանի դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը, որը նախօրեին հայտարարել է, թե Շվեդիան Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հարցում չպետք է հույս դնի Անկարայի աջակցության վրա՝ Ստոկհոլմում Ղուրանի հրկիզման ակցիայից հետո, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Welt հեռուստաալիքին տված հարցազրույցում Ստոլտենբերգն ասել է, որ արտահայտվելու ազատությունն ու մտքի ազատությունն արժեքավոր են ինչպես Շվեդիայում, այնպես էլ ՆԱՏՕ-ի այլ երկրներում։

«Եվ դրա համար այդ ոչ տեղին գործողություններն ավտոմատ անօրինական չեն»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը՝ նշելով, որ Շվեդիայի կառավարությունը «շատ հստակ ձևով» դատապարտել է ակցիան։

Հավելենք, որ Էրդողանը նախօրեին հայտարարել էր, թե պետք չէ ակնկալել Շվեդիային Անկարայից աջակցություն ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտի վավերացման հարցում՝ այդ  երկրի իշխանությունների կողմից Ստոկհոլմում հակաթուրքական գործողություններ իրականացնելուց և Ղուրանը հրկիզելուց հետո։

«Նրանք, որոնք թույլ են տվել նման խայտառակություն կատարվի Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան առջև, չպետք է մեզանից որևէ լավություն սպասեն ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց դիմումի վերաբերյալ։ Եթե Շվեդիան չի հարգում Թուրքիային, ինչպես նաև մահմեդականների կրոնական զգացմունքները, նա չի ստանա մեզանից որևէ աջակցություն ՆԱՏՕ-ին անդամակցելու մասով»,- ասել էր Էրդողանը։

Հիշեցնենք՝ Թուրքիան և Հունգարիան ՆԱՏՕ-ի անդամ այն երկրներն են, որոնք դեռ չեն վավերացել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինքին միանալու հայտերը։

Էմմա Չոբանյան