Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի գլխավորած պատվիրակության հետ

Լուրեր

18.07.2026 | 17:32
Սիսիանի «Զանգեր» հատվածում 13,4 կմ ճանապարհ է նորոգվում
18.07.2026 | 17:18
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18.07.2026 | 17:02
Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի
18.07.2026 | 16:50
Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը
18.07.2026 | 16:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18.07.2026 | 16:01
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը
18.07.2026 | 15:40
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ ՔԿ
18.07.2026 | 15:28
RAF․ Արսեն Հարությունյանը և Արման Ծառուկյանը հանդիպել են առաջիկա մրցակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 15:10
Factor TV-ի լրագրողն արժանացել է Երևանի մամուլի ակումբի էթիկական լրագրության մրցանակին
18.07.2026 | 15:00
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.57%-ով և կազմել 4012.70 դոլար
18.07.2026 | 14:52
Google-ն AI-ի օգնությամբ վերստեղծել է Պելեի կարիերայի ամենագեղեցիկ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 14:36
Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել են հայ գերիների ելույթները
18.07.2026 | 14:18
2026-ին Հայաստանի բուհեր ընդունվել է 9620 դիմորդ․ ԳԹԿ
18.07.2026 | 13:56
ՌԴ-ն պատրաստվում է ռազմաճակատ ուղարկել նաև թմրամիջոցների մաքսանենգության և հանցավոր խմբավորումների գործերով դատապարտվածներին
18.07.2026 | 13:33
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Մեքսիկական Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Արմելլա Շաքարյանը․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Կողմերը քննարկել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության խթանման, տարբեր ուղղություններով փորձի փոխանակման կարևորության վերաբերյալ հարցեր:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների ամրապնդումը, նշել է, որ անցած տարի սեպտեմբերին ԿԳՄՍ նախարարության պատվիրակությունը մասնակցել է Մեխիկոյում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովին» և վերադարձել դրական տպավորություններով ու համագործակցության մեծ ակնկալիքներով:

Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մշակվել և ներկայում ներպետական փոխհամաձայնեցման փուլում է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մեքսիկական Միացյալ Նահանգների մշակույթի նախարարության միջև 2023-2026 թվականների մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագիրը, որը հնարավորություն կընձեռի իրականացնելու համատեղ աշխատանքներ և մի շարք միջոցառումներ:

Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար` շեշտելով, որ 2023 թվականին լրանում է Հայաստան-Մեքսիկա երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 31-ամյակը, ուստի առանձնակի կարևորություն ունի փոխգործակցության զարգացումը հատկապես մշակույթի և կրթության ոլորտներում։
Մեքսիկական կողմը նշել է նաև, որ տպավորված է հատկապես Հայաստանում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությամբ, որը կարող է լավ օրինակ դիտարկվել բոլոր երկրների կրթական համակարգերի համար:
«Մենք անպայման կփորձենք այն տեղայնացնել նաև Մեքսիկայում»,- նշել է Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահը:

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և կրթության իրավունքի խախտման խնդիրների մասին, որոնք անդառնալի հետևանք են թողնում մարդու իրավունքների վրա: Նախարարն անդրադարձել է նաև ներկայում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթական և մշակութային միջոցառումների իրականացման, մշակութային տուրիզմի զարգացման, համատեղ աշխատանքային ծրագրերի, փորձի փոխանակման, հաղորդակցման ակտիվացման վերաբերյալ մի շարք այլ հարցերի: