Շինարարական կոմպոզիտային նյութերի արտադրության վերազինման գաղափարը ներկայացվել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի նիստում

Լուրեր

07.08.2026 | 10:58
Ղազախստանի վարչապետը Փաշինյանին շնորհավորեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:51
ՊԵԿ-ն «Առինջ մոլ»-ում 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ է բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:39
Դա մեր ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կլինի և ոչ լեգիտիմ․ Փաշինյանը՝ այս պահին ԵՄ-ԵՏՄ հարցով հանրաքվե անցկացնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:30
Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրեական վարույթ. Դատախազություն
07.08.2026 | 10:22
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյալ քվոտայի մնացորդը
07.08.2026 | 10:13
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները
07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
Բոլորը

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը` կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ․ տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։

Քննարկվել են բազալտե և ապակե մանրաթելերի հենքի վրա շինվածքների և կոնստրուկտիվ տարրերի արտադրության արդիականացման, վերազինման, ինչպես նաև արտադրանքի կիրառության ծավալների մեծացման հետ կապված հարցեր:

Նիստին հրավիրված է եղել արտադրական նոր հնարավորությունների անհրաժեշտության մասին բարձրաձայնող «Օնիքս 3Գ» ՍՊԸ տնօրեն Գագիկ Կիրակոսյանը: Նա ներկայացրել է առաջարկվող արտադրատեսակների որակական հատկանիշները և շինարարական ծրագրերի ընթացքում տարբեր նշանակության կառույցներում կիրառելու հեռանկարը: Դիտարկվել է նաև այլ երկրների փորձը:

Որոշվել է կոմպոզիտային և, ընդհանրապես, շինարարական նյութերի տեղական արտադրության հարցերի շուրջ ծավալել ավելի ընդլայնված քննարկումներ՝ հարցին մասնակից դարձնելով նաև շահագրգիռ տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների:

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր վերջին շրջանում Երևանում բարձրահարկ կառուցապատումներին: Քննարկվել են «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. նախագծման նորմեր»-ի պահանջներին բարձրահարկ շենքերի համապատասխանության հարցերը: Կարևորությունից ելնելով՝ որոշվել է հարցերի քննարկումը շարունակել և հաջորդ նիստն ամբողջությամբ նվիրել երկրաշարժադիմացկուն շինարարության խնդիրներին: