Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել ռուս հոգևորականների դեմ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան տեսաուղերձում հայտարարել է, որ Կիևը պատժամիջոցներ է սահմանում ՌԴ 22 քաղաքացիների դեմ, որոնք «հոգևորականության քողի տակ աջակցում են ահաբեկչությանը և ցեղասպանական քաղաքականությանը», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նախագահի ելույթից հետո ուկրաինական մի շարք լրատվամիջոցներ հրապարակել են ցուցակը։ Պատժամիջոցների են ենթարկվել ռուս ուղղափառ եկեղեցու 21 ներկայացուցիչներ և ավետարանական քրիստոնյաների մեկ ներկայացուցիչ։

Մասնավորապես, պատժամիջոցների են ենթարկվել Եկեղեցիների համաշխարհային խորհրդում Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Միխայիլ Գունդյաևը՝ պատրիարք Կիրիլի զարմիկը, Ռուս ուղղափառ եկեղեցու Զինված ուժերի և իրավապահ մարմինների հետ համագործակցության սինոդալ բաժնի ղեկավար Ռոման Բաղդասարովը, նրա տեղակալ Ալեքսանդր Գանժինը, Լեոնիլ Եմելյանովը, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Լեգոյդան, Սինգապուրի և Հարավարևելյան Ասիայի մետրոպոլիտ Սերգեյ-Նիկոլայ Չաշինը, եկեղեցիներ արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Գեորգի Ալֆերովը։

Էմմա Չոբանյան