Պետական պարտքը 1 տարում աճել է 15 %-ով․ արտաքին պարտքը նվազել է

Լուրեր

06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ պետական պարտքը 2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 10 մլրդ 637 մլն դոլար՝ 1 մլրդ 412 մլ դրամով կամ շուրջ 15 %-ով ավելի նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Այս մասին տեղեկանում ենք պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։

Պետական պարտքն իր մեջ ներառում է ՀՀ Կառավարության և ՀՀ Կենտրոնական բանկի պարտքը։ Մեծ մասը կազմում է Կառավարության պարտքը։ Այսպես․ պետական պարտքի 10 մլրդ 86 մլն դոլարը Կառավարության պարտքն է, 551,3 մլն դոլարը՝ ԿԲ-ի պարտքը։

Կառավարության պարտքն իր հերթին ներառում է արտաքին պարտքն ու ներքին պարտքը։ Արտաքին պարտքը միջազգային կազմակերպություններից վերցված վարկերն ու փոխառություններն են, ներքին պարտքը՝ ներքին վարկեր, փոխառություններ, ռեզիդենտների կողմից ձեռքբերված պետական գանձապետական պարտատոմսեր, արտարժույթային պետական պարտատոմսեր։

2021 թվականի դեկտեմբերին Կառավարության արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 190 մլն դոլար։ 2022 թվականի դեկտեմբերին այն նվազել է՝ հասնելով 5 մլրդ 899 մլն դոլարի։ Այս նվազման մեջ մեծ դեր ունի դոլարի նկատմամբ դրամի արժևորումը, քանի որ ՀՀ արտաքին պարտքը սպասարկվում է արտարժույթով։

ՀՀ պետական պարտքն աճել է մեծապես ներքին պարտքի հաշվին։ Եթե 2021 թվականի դեկտեմբերին Կառավարության ներքին պարտքը կազմել է 2 մլրդ 577 մլն դոլար, ապա 1 տարի անց՝ 2022 թվականի դեկտեմբերին այն կազմել է 4 մլրդ 186 մլն դոլար։

Կենտրոնական բանկի պարտքը աճել է 93,6 մլն դոլարով՝ 2021-ի դեկտեմբերի 457,7 մլն դոլարի փոխարեն այն կազմել է 551,3 մլն դոլար։

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը Ազգային ժողովում, անդրադառնալով պետական պարտքի ցուցանիշներին, նշել էր, որ նախատեսվում է պետական պարտքը նախորդ տարվա 60,3 տոկոս մակարդակից նվազեցնել մինչև 50 տոկոսը չգերազանցող մակարդակի։ Իսկ 2023 թ–ի վերջին, ֆինանսների նախարարության կանխատեսմամբ, պետական պարտքը ՀՆԱ–ի նկատմամբ կնվազի մինչև 49 տոկոս։

Անժելա Պողոսյան