«Լաչինի հարցը լուրջ է». ԵՄ հատուկ ներկայացուցիչը Երևանում հանդիպումներ է անցկացնում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
28.04.2026 | 20:30
Օվերչուկի սպառնալիքից հետո ՌԴ-ում արգելվել է 338 հազար շիշ «Ջերմուկի» վաճառքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և անհրաժեշտ է շտապ լուծումներ գտնել․ Թվիթերում գրել է այսօր Երևան այցելած Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Ըստ նրա՝ այցի նպատակը Լաչինի հարցի քննարկումն է, նաև՝ առաջ շարժվելու համար ուղիներ գտնելը։

Տոյվո Կլաարը նաև շեշտել է՝ Եվրամիության նպատակը մնում է հայ-ադրբեջանական համապարփակ կարգավորումը։ Ինչ քննարկումների մասին է խոսքը՝ այս պահին հայտնի չէ։ Հայաստանցի պաշտոնյաները շարունակում են պնդել, թե Լաչինի հարցով Ադրբեջանի հետ չեն պատրաստվում բանակցել։ Երեք օր առաջ էլ «Արմենպրես»-ին տված հայցազրույցում այդ դիրքորոշումը վերահաստատել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Այս հայտարարությունների ֆոնին ի՞նչ է քննարկելու պաշտոնական Երևանը Եվրամիության պաշտոնյայի հետ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Factor TV-ի հարցին ի պատասխան՝ շեշտեց՝ Լաչինի հարցով ամեն ինչ քննարկված է նոյեմբերի 9-ի փաստաթղթով։

Երևանում գտնվող Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն արդեն հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Լաչինի հարցը ևս քննարկվել է, սակայն շատ բան չի հաղորդվում։ Պաշտոնական հաղորդագրության մեջ միայն նշվում  է՝ Տոյվո Կլաարն իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ օրվա իշխանությունն իրականում ձևացնում  է, թե անհանգստացած է  արդեն 43 օր փակ մնացող Լաչինի հարցով։ Պատգամավորի պնդմամբ՝ գործնականում որևէ քայլ չի իրականացվում Արցախում տիրող իրավիճակի հանգուցալուծման համար։

Առաջիկայում սպասվում է  Տոյվո Կլաարի այցը նաև Ադրբեջան, սակայն այցի ստույգ ամսաթիվը դեռ որոշված չէ։

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ասում է՝ եթե նպատակը Լաչինի միջանցքի բացմանը նպաստելն է, ապա պետք էր առաջին հերթին այցելել Ադրբեջան։ Իսկ ընդհանուր առմամբ՝ Պետրոսյանը կարծում է, որ այս այցի իրական նպատակն այլ է։ Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանության գործողություններին և հայտարարություններին, ապա քաղաքագետը շեշտում է՝ իշխող ուժը վաղուց է հրաժարվել Արցախից և այդ մասին բաց տեքստով հայտարարում է։

Լաչինի հարցն աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի օրակարգում է։ Տարբեր պաշտոնյաների հետ հանդիպմանը Միրզոյանը բարձրաձայնել է միջանցքը փակելու՝ ադրբեջանական կողմի իրական նպատակը։

Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը, մինչդեռ, պնդում է, թե Արցախը խնդրի հետ մնացել է միայնակ։

ՀՀ ԱԳ նախարարն այսօր հանդիպել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Միրզոյանը, Հայաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ադրբեջանական իշխանությունների՝ Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելու շարունակական քաղաքականության հետևանքները։

Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ ընդգծվել է նաև միջազգային հանրության հստակ գործողությունների կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի անմարդկային պաշարումը վերացնելու և Ադրբեջանին բանակցությունների սեղան հետ վերադարձնելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան