Ռուսաստանում մոբիլիզացիայի մասին հրամանագիրը դեռ ուժի մեջ է. Պեսկով

Լուրեր

17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած մասնակի զորահավաքի մասին հրամանագիրը դեռ ուժի մեջ է։ Այս մասին հայտնել է մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Բացի քաղաքացիների զինվորական ծառայության զորակոչից՝ մասնակի մոբիլիզացիան ներառում է նաև այլ միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են զինված ուժերի առաջադրանքների կատարման համար։ Դա կապված է զինծառայողների պարտականությունների կատարման հետ և այլն։ Այս մասով շարունակվում է աշխատանքը»,- ասել է Պեսկովը։

Բուն զորակոչը, ըստ Պեսկովի, իրականացվել է «մինչև սահմանված թվին հասնելը»։

«Մասնակի մոբիլիզացիայի շրջանակում զորակոչն իրականացվել է մինչև զինված ուժերի կողմից առաջադրանքների կատարման համար անհրաժեշտ թվաքանակի հասնելը։ ՊՆ-ն հայտնել է, որ սահմանված թվին հասել է, հետևաբար՝ քաղաքացիների զորակոչը մասնակի մոբիլիզացիայի շրջանակում դադարեցվել, ավարտվել է»,- հավելել է Պեսկովը։

Հրամանագրի բաց հատվածում զորակոչվածների թիվն ընդհանրապես չի նշվել, մեկ կետ փակ է եղել, 300 հազար թվի մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարը։ Մոբիլիզացիայի երկրորդ ալիքը դեռ չի սկսվել, այն դեռ սպասվում է Ռուսաստանում՝ չնայած այն հանգամանքին, որ պաշտոնապես իշխանություններն այդ մասին բոլոր խոսակցություններն «ասեկոսե» են անվանում։

Տաթև Ֆռանգյան