Լեհաստանը պաշտոնապես դիմել է Բեռլինին՝ հավանություն ստանալու Ուկրաինային Leopard-2 տանկերի մատակարարման համար, սակայն կգործի իր հայեցողությամբ

Լուրեր

19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեհաստանը պաշտոնական դիմում է ներկայացրել Գերմանիային, որով Բեռլինին խնդրում է հաստատել երկրի տրամադրության տակ գտնվող Leopard-2 տանկերի փոխանցումը Ուկրաինային, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Վարշավան վաղուց է խնդրում Բեռլինին համաձայնությունն այս հարցում՝ ինչպես պահանջում են ՆԱՏՕ-ի կանոնները, քանի որ Leopard-2 տանկերի արտադրողը Գերմանիան է։

Լեհաստանի իշխանությունները և դաշինքի մյուս անդամները հույս ունեին, որ խնդիրը կլուծվի անցած ուրբաթ Ռամշտայնի կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ։ Բայց Բեռլինը կրկին դրական պատասխան չի տվել։

Չնայած սա Վարշավայի առաջին պաշտոնական դիմումն է, այն ունի խորհրդանշանական նշանակություն։ Երկրի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ Վարշավան կարող է վարվել ըստ իր հայեցողության՝ Գերմանիայի ցանկացած պատասխանի դեպքում։ Մորավեցկին նաև հայտնել է, որ Լեհաստանը մտադիր է ՆԱՏՕ-ի երկրների կոալիցիա հավաքել, որոնք նույնպես ունեն Leopard-2 տանկեր և պատրաստ են դրանք փոխանցել Ուկրաինային՝ առանց Բեռլինի հավանության։

Էմմա Չոբանյան