ԲԴԽ-ն առաջարկում է մարզերի 7 դատավորի տեղափոխել Երևանի դատարան․ 7 դատավոր էլ դարձել է ռեզերվային

Լուրեր

07.08.2026 | 11:15
ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստն ընտրություն է կատարել «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև
07.08.2026 | 11:07
Հրաձգություն Թաիլանդի դպրոցներից մեկում․ 7 մարդ զոհվել է, տասնյակ վիրավորներ կան
07.08.2026 | 10:58
Ղազախստանի վարչապետը Փաշինյանին շնորհավորեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:51
ՊԵԿ-ն «Առինջ մոլ»-ում 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ է բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:39
Դա մեր ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կլինի և ոչ լեգիտիմ․ Փաշինյանը՝ այս պահին ԵՄ-ԵՏՄ հարցով հանրաքվե անցկացնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:30
Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրեական վարույթ. Դատախազություն
07.08.2026 | 10:22
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյալ քվոտայի մնացորդը
07.08.2026 | 10:13
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները
07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Քրեական մասնագիտացմամբ 7 դատավորի թափուր տեղ կա։ ԲԴԽ-ն Հանրապետության նախագահին առաջարկել է թափուր տեղերում նշանակել մարզերի դատավորներին։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից։

Նման թվող թափուր տեղերի առաջացման պատճառն այն է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվության վերաբերյալ միջնորդություններ քննող 7 դատավոր դարձել է ռեզերվային։

2022-ի դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովն ընդունել է «Դատական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը, համաձայն որի՝ քրեական գործեր քննող դատավորները կքննեն նաև մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների վարույթներ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ, իսկ այդ միջնորդություններն այժմ քննող առանձին դատավորները կդառնան ռեզերվային։ Նախատեսվում է այս դատավորների համար եռամսյա ժամկետում կազմակերպել որակավորման հատուկ ստուգում։

Երևանի քրեական դատարանի դատավորներ Ռազմիկ Մարիկյանը, Արմեն Շիրոյանը, Արմեն Պողոսյանը և Գևորգ Պողոսյանը ռեզերվային դատավորի կարգավիճակ են ձեռք բերել 2023 թվականի հունվարի 18-ից, իսկ Դավիթ Արղամանյանը, Տաթևիկ Մուրադյանը և Արշակ Մաթևոսյանը ՝ հունվարի 20-ից։

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում առկա չեն համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավորներ, որոնք կարող են նշանակվել այս դատավորների փոխարեն, ԲԴԽ-ն արձանագրել է, որ Երևանի դատարանում առկա է 7 դատավորի թափուր հաստիք և որոշել   Լոռու, Շիրակի, Արմավիրի, Սյունիքի մարզերի ընդհանուր իրավասության քրեական մասնագիտացմամբ 7 դատավորի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացմամբ դատավոր նշանակելու վերաբերյալ առաջարկություն  ներկայացվել  Հանրապետության նախագահին։

Խոսքը, մասնավորապես, Լոռու մարզի ընդհանուր իրավասութան դատարանի դատավոր Մարտին Արզումանյանի, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Արամյանի,  Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրինե Ղուկասյանի և Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 4 դատավորի՝   Արամայիս Ասատրյանի,  Էդուարդ Մկրտչյանի,  Տիգրան Ոսկանյանի և Ռոման Սմբատյանի մասին է։

Նախագահի պաշտոնական կայքում այս պահին դեռևս  առկա չէ վերը նշված անձանց Երևանի դատարանի դատավոր նշանակելու վերաբերյալ տեղեկություն։

Նշենք, որ ավելի վաղ Շիրակի մարզի փաստաբանները Factor.am-ին դժգոհություն էին հայտնել Շիրակի մարզի քրեական մասնագիտացմամբ բոլոր դատավորներին Երևանի դատարան տեղափոխելու ԲԴԽ-ի մտադրության վերաբերյալ։

Մարզի փաստաբաններն, այս որոշումը համարելով անտրամաբանական և անհասկանալի, ահազանգում են, որ այն կխաթարի դատարանի աշխատանքը, մեծ վնաս կպատճառի կալանավորների իրավունքներին, կվատնվեն պետության գումարները, քանի որ դատավորը, քրեական գործերի քննությունը կիսատ թողնելով, ավարտին չհասցնելով, հեռանում է՝  այն հանձնելով մեկ այլ դատավորի, որը գործի քննությունը վերսկսելու է։

Արաքս Մամուլյան