ԵՄ-ն չի կարող Իրանի հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական որակել՝ մինչև դատարանի որոշումը․ Բորել

Լուրեր

13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
Բոլորը

Եվրամիությունը չի կարող Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, քանի դեռ ԵՄ դատարանը չի որոշել, որ այն այդպիսին է։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը, գրում է Reuters-ը։

Եվրոպացի երկու դիվանագետներ, այնուամենայնիվ, լրատվամիջոցին ասել են, որ ԵՄ ԱԳ նախարարները 37 անձանց և կազմակերպությունների անուն են ներառելու ցուցակում՝ Իրանում մարդու իրավունքների խախտման համար։

Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների շարքում՝ կառույցին մեղադրելով ներքին բողոքի ցույցերը ճնշելու և Ռուսաստանին անօդաչու թռչող  սարքեր մատակարարելու մեջ։

«Դա մի բան է, որը չես կարող որոշել առանց դատարանի, առաջինը դատարանի որոշումն է։ Ես չեմ կարող ասել՝ համարում եմ քեզ ահաբեկիչ, որովհետև չեմ սիրում»,- ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելիս լրագրողներին ասել է Ժոզեպ Բորելը։

Նա հավելել է, որ ԵՄ անդամների դատարանը պետք է կոնկրետ իրավական վճիռ կայացնի՝ նախքան ԵՄ-ն ինքը որոշում կկայացնի։

Էմմա Չոբանյան