Պուտինը կարծում է, որ ԵՏՄ-ն կարող է բազմաբևեռ աշխարհի հզոր բևեռներից մեկը դառնալ

Լուրեր

26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Բոլորը

Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) ունի ամբողջ անհրաժեշտ ներուժը՝ դառնալու զարգացող բազմաբևեռ աշխարհի հզոր, անկախ և ինքնաբավ բևեռներից մեկը։ Այս մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԵՏՄ անդամ երկրների ղեկավարներին ուղղված ուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում։

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ ԵՏՄ-ն ներսում սերտ ինտեգրումն «արժանի պատասխան է դարձել այնպիսի գլոբալ խնդիրների, որոնք սրվել են համաճարակի և մի շարք երկրների կողմից անօրինական պատժամիջոցների կիրառման պատճառով, ինչպիսիք են աղքատությունը, կլիմայի փոփոխությունն ու ռեսուրսների պակասը, այդ թվում՝ դրանցից ամենագլխավորը՝ սնունդ, ջուր, էներգակիրներ»։

«Ակնհայտ է, որ միությունն ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու ձևավորվող բազմաբևեռ աշխարհի հզոր, անկախ, ինքնաբավ բևեռներից մեկը, դառնալու գրավչության կենտրոն բոլոր անկախ պետությունների համար, որոնք կիսում են մեր արժեքները և ձգտում են համագործակցել ԵՏՄ-ի հետ»,- ընդգծել է Պուտինը։

Նա հիշեցրել է, որ այս տարվա հունվարի 1-ից Ռուսաստանը ստանձնել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահությունը։

Տաթև Ֆռանգյան