Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան պահանջել է պատժել Կարեն Խաչանովին, ՌԴ-ում խոստացել են«որոշակի միջոցներ» ձեռնարկել

Լուրեր

09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
Բոլորը

Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան (ATF) դիմել է թենիսի միջազգային ֆեդերացիային (IRF)՝ պահանջելով պատժել Կարեն Խաչանովին. գրում է life.ru-ն։

Հիշեցնենք, որ ՌԴ-ի կազմից հանդես եկող հայ թենիսիստը 2 անգամ Ավստրալիայի բաց առաջնությունում տարած հաղթանակից հետո աջակցության խոսքեր է գրել Արցախին: 1/8 եզրափակիչ դուրս գալուց հետո տեսախցիկին հայտնվել է «Արցախ, ուժեղ մնա» գրությունը, իսկ հաջորդ հաղթանակին հաջորդել է «Շարունակեք հավատալ մինչև վերջ: Արցախ, եղիր ուժեղ» տեքստը:

«Թենիսում տեսախցիկի վրայի գրությունները յուրահատուկ ավանդույթ են, սակայն Խաչանովը դրանք չարաշահել է ու օգտագործել իր կեղտոտ նպատակների համար: Ադրբեջանի ֆեդերացիան նամակ է ուղարկել Միջազգային ֆեդերացիա, որում արտահայտված են մեր երկրի դեմ ուղղված փաստեր ու իրավաբանական փաստաթղթեր: Պահանջում ենք որոշիչ պատժամիջոցներ կիրառել Խաչանովի նկատմամբ, որպեսզի նմանատիպ իրավիճակ էլ չկրկնվի»,- նշված է հայտարարության մեջ:

ATF-ի ղեկավար Օկտայ Ասադովը դիմել է նաև Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի (FTR) նախագահ Շամիլ Տարպիշչևին՝ Խաչանովի նկատմամբ «կոշտ միջոցներ» ձեռնարկելու խնդրանքով։ Տարպիշչևն իր հերթին ասել է, որ «լրջորեն անհանգստացած է այս միջադեպով», և խոստացել է «որոշակի միջոցներ» ձեռնարկել։