Ուկրաինային Leopard տանկեր փոխանցելու՝ Գերմանիայի հապաղումը զայրացրել է Վաշինգտոնին․ Süddeutsche Zeitung

Լուրեր

26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Բոլորը

Գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ԱՄՆ-ին խիստ զայրացրել են Բեռլինի տատանումները՝ կապված Leopard 2 տանկերն Ուկրաինային փոխանցելու հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ-ը հույս է ունեցել, որ Ռամշտայնում Ուկրաինայի դաշմակիցների հանդիպմանն այդ որոշումը կընդունվի։

«Սպիտակ տունը հաղորդակցվել է կանցլերի գրասենյակի հետ, շփվել է անսովոր կոշտ տոնով։ Վաշինգտոնն ակնհայտ զայրացած է, որ դաշնային կառավարությունը տանկերի մատակարարումը կապել է նախապայմանների հետ»,- գրում է պարբերականը։

Süddeutsche Zeitung-ի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Գերմանիայի կանցլերի խորհրդական Յենս Պլետների հետ հեռախոսազրույցում կտրուկ է խոսել Բեռլինի պահվածքի մասին, իսկ ահա Ռամշտայնի հանդիպման ժամանակ լարված մթնոլորտում է անցել ԱՄՆ-ի ու Գերմանիայի պատվիրակությունների հանդիպումը։

Ռամշտայնի հանդիպումից առաջ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պատրաստ է Leopards 2-ի տեղափոխման թույլտվություն տալ միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը համաձայնի Ուկրաինային տալ իր «Աբրամս» տանկերը։

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Գերմանիայի հետ նման նախապայման չի քննարկվել, իսկ «Աբրամս»-ները չեն ցանկանում փոխանցել Ուկրաինային, քանի որ դրանք չափազանց թանկ են և դժվար են շահագործվում։

Էմմա Չոբանյան