Հրաձգություն Լոս Անջելեսի մերձակայքում գտնվող Մոնտերեյ զբոսայգում

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում, Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող Մոնթերեյ զբոսայգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով տասը մարդ է զոհվել։ Հանցագործության մեջ կասկածվողը դեպքի վայրից դիմել է փախուստի, այնուհետ՝ ինքնասպան եղել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։  Կասկածյալի դին հայտնաբերվել է ավտոմեքենայում, որը ոստիկանությունը շրջափակել էր մոտակա Ալհամբրա քաղաքում:

Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունան լրագրողներին ասել է, որ շրջապատված մեքենայից ոստիկանները կրակոց են լսել: Մեկուկես ժամ անց որոշել են մոտենալ և հայտնաբերել են կասկածյալի՝  72-ամյա Հու Ցան Տրանի դին հրազենային վնասվածքով։

Լոս Անջելեսում Չինաստանի Առևտրի պալատի ղեկավար Չեսթեր Չոնգը տեղական հեռուստատեսության եթերում ասել է, որ, իր կարծիքով, հանցագործության համար խթան է հանդիսացել չինական ծագում ունեցող տղամարդու վեճը իր կնոջ հետ։  Կրակոցների հետևանքով ևս 10 մարդ վիրավորվել է․ նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Տաթև Ֆռանգյան