Իշխանությո՛ւնն է պատասխանատուն․ ՊՆ ղեկավարը և ԳՇ պետը կհեռանայի՛ն նորմալ երկրում․ Էդգար Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.02.2026 | 15:11
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Լևոն Ազիզյան
15.02.2026 | 14:43
Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
15.02.2026 | 14:18
Բռնի տեղահանված անձանց առնչությամբ քննարկումները և հաղորդակցությունը պետք է ունենան բավարար զգայունություն․ Անահիտ Մանասյան
15.02.2026 | 13:44
«Շատ կտրուկ քայլեր անելը սխալ է»․ Ալեն Սիմոնյանը՝ ռուսական 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից հանելու մասին
15.02.2026 | 13:26
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15.02.2026 | 12:55
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
15.02.2026 | 12:20
Ամենակարևորն այն է, որ Երևանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ. Գալուզին
15.02.2026 | 12:11
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 379 քաղաքացու
15.02.2026 | 11:58
Գրիգոր Ներսիսյանն ազատվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից
15.02.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
15.02.2026 | 11:26
ԱՄՆ բանակը պատրաստվում է Իրանի դեմ երկարատև գործողության․ Reuters
15.02.2026 | 11:10
Մեկ զանգ, արագ արձագանք․ գործարկվել է 112 միասնական հեռախոսահամարը
15.02.2026 | 10:52
Եվրոպական 5 երկրներ ՌԴ-ին մեղադրել են Քիմիական զենքի կոնվենցիայի խախտման համար՝ Նավալնիի մահվան կապակցությամբ
15.02.2026 | 10:49
Ռոնալդուն վերադարձը խաղադաշտ նշել է գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 10:38
Վթարային ջրանջատում Կոտայքում
Բոլորը

Ըստ իրավապաշտպան Էդգար Խաչատրյանի՝ ողբերգական հետևանքների՝ 15 զինծառայողի մահվան, 3-ի ծանր վնասվածքների հանգեցրած հրդեհի փաստը նաև քաղհասարակության ներկայացուցիչների մեղավորությունն է։

«Մենք չկարողացանք հասնել փոփոխությունների Զինված ուժերի ոլորտում։ Չնայած մեր հետևողական աշխատանքին, կարծում եմ՝ մենք որևէ արդյունքի չհասանք, ինչն ինձ շատ մտահոգում է, որ չկարողացանք արդյունքի հասնել մեր պայքարում»,- Factor TV-ին տված հարցազրույցում ասում է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ և նախագահի հրամանով՝ աշխատանքից ազատվել են բարձրաստիճան զինվորականներ՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը, շտաբի պետ՝ կորպուսի հրամանատարի տեղակալը, թիկունքի պետ՝ կորպուսի հրամանատարի տեղակալը, Մարտական հերթապահության գծով կորպուսի հրամանատարի տեղակալը, N զորամասի ինժեներական ծառայության պետ, N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատաը, Զինված ուժերի թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետը։

Իրավապաշտանը բավարար չի համարում բարձրաստիճան զինվորականներին լոկ աշխատանքից հեռացնելը։

«Իհարկե, իշխանությունների ամբողջ պատասխանատվության ներքո է գտնվում այս իրականությունը, ամբողջ կոմպլեքսի մեջ՝ սկսած նրանից, թե ինչպես է ընթանալու քննությունը, ինչպես են ազդեցություն ունենում վարչապետը և գլխավոր դատախազը քննության ընթացքի վրա, ինչպիսի պայմաններում են ծառայել մեր զինծառայողները։ Այսինքն՝ այս ամբողջ կոմպլեքսի մասին է խոսքը։ Այս տրամաբանության ներքո՝ ես չեմ պատկերացնում մի ժողովրդավարական և նորմալ երկիր, որտեղ ԳՇ պետը և պաշտպանության նախարարը կշարունակեին պաշտոնավարել»,- ասաց իրավապաշտպանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան