Ադրբեջանական սադրանք, ընտանեկան բռնություն, խոշտանգումներ․ ՀՀ-ն՝ HRW-ի 2022-ի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
Բոլորը

2022 թվականին ռազմական գործողությունների տարերային միջադեպերը շարունակել են սպառնալ Լեռնային Ղարաբաղի գյուղերի, հարակից բնակավայրերի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բնակվող խաղաղ բնակիչների անվտանգությանն ու կենսունակությանը. այս մասին իր տարեկան զեկույցում արձանագրել է հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը: Կառույցը մի ամբողջ ենթագլուխ է նվիրել նախորդ տարում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիային և դրա հետևանքներին:

«Human Rights Watch-ի կողմից վավերացված տեսանյութը ցույց է տալիս առնվազն յոթ հայ զինվորների արտադատական մահապատիժը, ըստ երևույթին՝ ադրբեջանական ուժերի կողմից 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի ժամանակ։ Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված զինադադարը մի քանի անգամ խախտվել է, երբ Ադրբեջանը ներխուժել է Լեռնային Ղարաբաղ և Հայաստան: Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությամբ պայմանավորված քաղաքական լարվածություններն ու աճող անապահովությունը գերիշխող էին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների շարքում»,- նշվում է զեկույցում։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը միջազգային իրավապաշտպան կառույցին է տրամադրել տվյալներ, ըստ որոնց, օգոստոսի վերջի դրությամբ, 2020 թվականի ռազմական գործողություններից հետո 303 անձինք՝ խաղաղ քաղաքացիներ և զինվորականներ, համարվում են անհետ կորած։ Հայաստանի իշխանություններն իրենց հերթին տեղեկացրել են, 2022 թվականի սեպտեմբերի մարտերի ընթացքում զոհվել է առնվազն երեք խաղաղ բնակիչ, և Հայաստանի երեք շրջաններից, որոնք սահմանակից են Ադրբեջանին, ժամանակավորապես տեղահանվել է ավելի քան 7,600 խաղաղ բնակիչ, հիմնականում՝ կանայք և երեխաներ, վնասվել կամ ավերվել են բազմաթիվ բնակելի կառույցներ։

«Ըստ հայ իրավաբանների՝ դեռևս 2020 թվականի ռազմական գործողությունների հետ կապված առնվազն 30 հայ ռազմագերիներ և երեք խաղաղ բնակիչներ մնում են գերեվարված և, 2022 թվականի հոկտեմբերի դրությամբ, պահվում են ադրբեջանական բանտերում: Ադրբեջանի իշխանություններն այդ անձանցից ոչ մեկին չեն ճանաչում որպես ռազմագերի»,- ասվում է փաստաթղթում։

Իրավապահ մարմինների կողմից վատ վերաբերմունք, ընտանեկան բռնություն, հավաքների ազատությանը միջամտություն, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականություն, սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հիմքով բռնություն և խտրականություն. իրավապաշտպան կառույցը մատնանշել է 2022 թվականին Հայաստանում արձանագրված խնդիրները՝ զուգահեռ նշելով, որ իշխանությունները շարունակել են իրականացնել դատական, ոստիկանական և սահմանադրական հավակնոտ բարեփոխումներ: Չնայած դրան՝ ՀՀ-ում իրավապաշտպանները գոհ չեն բարեփոխումների տեմպից և արդյունավետությունից։

Միջազգային կառույցի տեսադաշտից դուրս չի մնացել 2022-ին խոշտանգման հոդվածով կայացված առաջին դատավճիռը, որը տեղի ունեցավ հոդվածի քրեականացումից միայն 7 տարի անց: HRW-ն, միաժամանակ, արձանագրել է՝ ազատազրկման վայրերում խոշտանգումները և դաժան վերաբերմունքը շարունակվում են և հաճախ մնում են անպատիժ։

Իրավապահ մարմիններն ամբողջ տարվա ընթացքում միջամտել են հավաքների ազատությանը, անհամաչափ ուժ կիրառել ընդդիմության բողոքի ակցիաների ժամանակ. սա իրավապաշտպան կազմակերպության հաջորդ եզրահանգումն էր Հայաստանի մասին: Հղում անելով ԽԱՊԿ-ին՝ կառույցը նշում է, որ թիրախավորվել են նաև լրագրողները:

Որպես դրական քայլ՝ նշվում է, որ Հայաստանն ապաքրեականացրել է «ծանր վիրավորանքը»։ Անցած տարի Հայաստանում բարձրացվել են տուգանքները պաշտոնական գերատեսչության կողմից տեղեկատվություն չտրամադրելու համար, սակայն ԽԱՊԿ-ն արձանագրել է տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման 69 դեպք:

Անցած տարում Հայաստանում շարունակել է պահպանվել հաղորդումների ցածր ցուցանիշը ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ: Օգոստոսի 31-ի դրությամբ՝ ութ կին սպանվել է զուգընկերների, նախկին զուգընկերների կամ ընտանիքի անդամների կողմից: Ըստ կառույցի՝ ՀՀ-ում իրավապահ մարմինները չունեն բավարար իրազեկվածություն ընտանեկան բռնության կանխարգելման համար օրենքով պահանջվող պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ: ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը պարզաբանում է՝ դրա մասով աշխատանքներ են տարվում:

Քրեական նոր օրենսգիրքն ընտանեկան բռնությունը բնորոշում է որպես մի շարք հանցագործությունների ծանրացուցիչ հանգամանք, սակայն ընտանեկան բռնությունն առանձին չի սահմանվում որպես քրեական հանցագործություն: Բաթոյանը հստակեցնում է՝ օրենսգիրքը թույլ չի տալիս սահմանել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան