Ռուս-բելառուսական զորավարժությունները կրկին երկարաձգվել են

Լուրեր

19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսում անցկացվող ռուս-բելառուսական զորավարժությունները երկարաձգվել են առնվազն մինչև հունվարի 30-ը, միաժամանակ, ներգրավված զորավարժարանների ցանկին ավելացվել է ևս մեկը՝ Ռուժանին։ Այս մասին հայտնել է Բելառուսի «Գայուն» մոնիթորինգի խումբը։

Նշվում է, որ հունվարի 20-21-ը որոշ զորավարժարանների համար հանգստյան օրեր կլինեն, իսկ մյուսները, որտեղ կենտրոնացված են ռուսական ուժերը, կշարունակեն աշխատել առանց ընդհատումների՝ Օսիպովիչսկին, Դոմանովոն, Լեպելսկին և Օբուզ-Լեսնովսկին։

Բացի այդ, նախօրեին Ռուժանիի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերի 210-րդ ավիացիոն զորավարժարանում սկսվել են երկօրյա վարժանքներ։

«Վարժանքների ընդհանուր թիվը կազմել է 39 շաբաթ: Բելառուսի Հանրապետության զինված ուժերը կատարելագործում են իրենց հմտությունները, ավելի պատրաստված են պաշտպանությանը, սակայն, ինչպես նախկինում, նրանք պատրաստ չեն հարձակողական գործողությունների իրական մարտական փորձի բացակայության պատճառով»,- ընդգծել են դիտորդական խումբը։

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին մեկնարկել են Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերի համատեղ ավիացիոն զորավարժությունները։ Դրանցում ներգրավված են Բելառուսի տարածքում գտնվող բոլոր ռազմական օդանավակայաններն ու ուսումնամարզական հենակետերը։

Տաթև Ֆռանգյան