Շինարարական ընկերություն ունենալու դեպքում «Հյուսիս-հարավ» ճանապարհը կկառուցվի 5-6 տարում. Սանոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Լծեն-Շամբ և Տաթև-Լծեն ճանապարհահատվածների շինարարությունը կավարտվի մինչև ամառ, աշխատանքների հիմնական մասն ավարտված է, կառուցվող ճանապարհներին նախատեսվում է տալ հանրապետական նշանակության ճանապարհի կարգավիճակ:  Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Լծեն-Շամբ ճանապարհը շուրջ 6 կմ է, Տաթև-Լծենը՝ 20 կմ: Շամբ-Լծենում 6 կմ-ից 5 կմ-ն ասֆալտապատ է, 1.2 կմ-ը՝ նախապատրաստակամ փուլում է, առաջիկայում կասֆալտապատենք: Իսկ Տաթև-Լծենի 20 կմ-ից շուրջ 19 կմ-ը ասֆալտապատ է, մյուս հատվածներում խիճը տեղադրված է, բոլոր տեսակի մեքենաների համար անցանելի է»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ շատ քաղաքացիներ, որոնք տեղյակ են, որ ճանապարհը անցանելի է գրեթե բոլոր մեքենաների համար, երբեմն սկսել են այս հատվածով երթևեկել:

Նաև իրավաբանական գործընթաց կա, որ այս նոր կառուցվող ճանապարհներին տրվի հանրապետական նշանակության ճանապարհների կարգավիճակ և լինեն սպասարկող ընկերություններ:

«Ճանապարհը նախատեսված է, որ Սիսիան-Գորիս-Կապան ճանապարհն ավելի հեշտ անցնի, Սիսիանից միանգամից դեպի Տաթև գյուղ դուրս կգանք: Իսկ գլխավոր դժվարությունը Տաթևի ոլորաններն էին»,-նշեց Սանոսյանը:

«Հյուսիս-հարավ» ճանապարհը, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, և կարողանանք այս տարի ունենալ շինարարական ընկերություն, 5-6 տարի պետք է կառուցվի: Իրանի հետ բավականին լավ բեռնաառևտրաշրջանառություն ունենք: Եվ կարծում ենք, որ այս ճանապարհն այս առումով գործը բավականին կհեշտացնի և կնպաստի երկու երկրների փոխգործակցությանը»,-ասաց նախարարը:

Այսպիսով` կառուցվող ճանապարհների շինարարության հիմնական մասն ավարտված է, մինչև ամառ մնացած աշխատանքները կավարտվեն: Այս պահին էլ որոշ հատվածներում միայն կահավորման աշխատանքներ են մնացել:

Մանամասները՝ տեսանյութում։