ԱԷՄԳ-ի ղեկավարը հայտնել է «իրական միջուկային սպառնալիքի» մասին

Լուրեր

17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
Բոլորը

Ուկրաինայի պատերազմի ֆոնին միջուկային վթարի սպառնալիքը «միանգամայն իրական» է, և այն, որ մինչ այժմ դրանից հաջողվել է խուսափել, չպետք է որևէ մեկին մոլորության մեջ գցի։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ ելույթ ունենալով Կիևում, հաղորդում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։

«Երբ Ֆուկուսիմայի միջադեպը տեղի ունեցավ, մենք պատասխանատվությունը դրեցինք բնության վրա։ Իսկ հիմա ո՞ւմ ենք մեղադրելու, եթե մի բան լինի։ Անընդհատ ասում եմ, որ ճառագայթային վթարը հետեւանքներ կունենա։ Մենք պետք է ամեն գնով խուսափենք դրանից։ Հուսով եմ, որ իմ նախազգուշացումը կլսվի»,- ընդգծել է ԱԷՄԳ ղեկավարը։

Նա նախկինի պես պնդում է, որ անհրաժեշտ է անվտանգության գոտի ստեղծել Զապորոժիեի՝ Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի շուրջ։

«Իրավիճակը ծայրաստիճան անկայուն է։ Ինձ շատ է անհանգստացնում Զապորոժիեի ատոմակայանը, նույնիսկ եթե այդ տարածքում նոր հարձակումներ և ռազմական արշավներ չլինեն, այս կայանը միշտ առաջնագծում է։ Օրինակ՝ այսօր երկու հզոր պայթյուն է եղել, թեև ոչ բուն գործարանում, բայց դրանք մեզ անհանգստություն են պատճառել, մենք անընդհատ կապի մեջ ենք եղել (ԱԷՄԳ-ի անձնակազմի հետ, որը տեղակայված է ԶԱԷԿ-ում)»,- ասել է Գրոսին։

Տաթև Ֆռանգյան