ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Լաչինի միջանցքի արգելափակումը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին Բաքվում ընդունել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային։ Կողմերը քննարկել են Բաքվի և դաշինքի միջև համագործակցությունը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակումը։

«Բայրամովը Կոլոմինային տեղեկացրել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման խաղաղ օրակարգ ստեղծելու ուղղությամբ Բաքվի գործողությունների, Հայաստանի կողմից կազմակերպվող «սադրանքների և խաղաղ գործընթացին հասցվող վնասի մասին»»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Բայրամովը նաև նշել է, թե Լաչինի  միջանցքի փակման և Արցախի բնակչության «շրջափակման» վերաբերյալ Ադրբեջանին ուղղված մեղադրանքներն անհիմն են ու հավելել, որ հումանիտար ճգնաժամի մասին մեղադրանքները նույնպես «չեն համապատասխանում իրականությանը»։ Նա նաև հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է Հայաստանի հետ նոր հանդիպման՝ բանակցությունների համար։

Ըստ ադրբեջանական կողմի՝ Կոլոմինան էլ մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տիրող լարվածության կապակցությամբ, ասել, որ Հարավային Կովկասում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար անհրաժեշտ է շարունակել Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Հիշեցնենք, որ Բաքու այցից առաջ Խավիեր Կոլոմինան Երևանում էր։ Այստեղ նա հանդիպել էր տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ։

Էմմա Չոբանյան